2024 թվականի ապրիլի 22 ին Հայաստանի նկարիչների միության Արա Սարգսյան ցուցասրահում կայացավ երկար սպասված «Մենք հանդիպեցինք՝ ես և Արվեստը» խորագրով Երևանի Զարդարվեստի պետական արհեստագործական ուսումնարանի սաների հիասքանչ ցուցահանդեսը, որը կազմակերպել էին ուսումնարանի տնօրեն Լուսինե Բարսեղյանը և ուսումնարանի պրատիկայի ղեկավար, նկարչության դասախոս և փորագրության վարպետ Արայիկ Մարտիրոսյանը:
Ցուցահանդեսն այնքան սպասված էր, որ բացմանը ներկա էին ոչ միայն ուսանողներն ու նրանց ծնողները այլև այդ ուսումնարանի նախկին ուսանողներն ու անգամ 80-ականներից այլ գեղարվեստի կրթօջախներում ուսանած արվեստագետները՝ նկարիչներ, քանդակագործներ, ոսկերիչներ ու զարդարվեստի հմուտ վարպետներ:

Որպես պատվավոր հյուրեր, բացմանը ներկա էին Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, ուսումնարանի տարածքային համայնքի կրդության բաժնի պետ Սամվել Ադամյանը, Չեխիայի Ուրարտու Հայ Չեխական միության նախագահ Ալեքսանդր Սարգսյանը, Փայտի գեղարվեստական մշակման ՕՀԱՆՅԱՆ Ս.Պ.Ը. ի հիմադիր տնորեն Հրաչյա Օհանյանը և այլ բարձրաստիճան հուրեր, որոնք իրենց ողջյունի խոսքն ասացին ցուցահանդեսի բացմանը:



Ողջունելով ներկաներին, ուսումնարանի տնօրեն Լուսինե Բարսեղյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին ու այցելուներին, իր երախտագիտական խոսքն ասաց այն 17 նահատակված ուսանողների ծնողներին, ովքեր լինելով ուսումնարանի սաները, 44 օրյա պատերազմում զոհվել են հանուն Հայրենիքի. «Նրանք զոհվեցին, որ մենք այսօր կարողանանք ունենալ Հայրենիք և այս ցուցահանդեսը նաև նրանց շնորհիվ է»,- հայտարարեց տնօրենը:
15-ից 17 տարեկան ուսանողների ներկայացված աշխատանքներն այնքան գեղեցիկ ու գրավիչ էին, որ զարմացրել էին նաև բծախնդիր ու հմոտ արվեստագետներին, իսկ նրանց հետ զրուցելիս, հասկանալի էր դառնում, որ նվիրյալ ուսուցիչների կողմից նրանք ստացել են ոչ միայն նեղ մասնագիտական հմտություններ, այլ նաև քաջատեղյակ են ազգային արվեստի պատմությունից, ազգային մշակույթից ու որ այդ ամենը մատուցված է հայրենասիրական ոգով:



Ցուցահանդեսը ամբողջովին դիտելուց հետո այցելուներն իրենց երախտագիտության խոսքն ասացին ուսուցիչներին, վարպետներին ու ուսանողներին և շնորհակալություն հայտնելով ցուցահանդեսի կազմակերպիչներին, գրառումներ կատարեցին ուսումնարանի հուշամատյանում:
Տաթևիկ Սարգսյան
ՈւՐԱՐՏՈՒ Հայ Չեխական միություն
հատուկ ՕՐԵՐի համար






