<<Յուրանչյուր գույնից կան տարբեր տեսակներ, որոնք արտահայտում են տրամադրություններ՝ ուրախություն, տխրություն, կարոտ և սեր>>
Մարտի 22-ին ժամը 17-ին Հայաստանի նկարիչների միությունում տեղի կունենա բեմանկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ՝ Արշալույս Չիֆլիկյանի ցուցահանդեսի բացումը։
Արշալույս Չիֆլիկյանը երևույթ է հայ կերպարվեստում, արգասավոր նկարիչ, գրող, հանրագիտակ, մեծահմուտ մանկավարժ, ինչ մարդկային ու մտավոր արժանիքներ բարձր են գնահատում ժամանակակիցները։ Նա արժանիորեն կրում էր Հայաստանի վաստակավոր նկարչի կոչումը (1970 թ.):
Արշալույսը դպրոց հաճախել է 13 տարեկանում։ Ուսումնառության տարիներին նա ապրել է Գայֆեճյանի բնակարանում։ Արշալույսի համար Գայֆեճյանի բնակարանում ապրելու շրջանը հարուստ է եղել մտավորականության հետ հանդիպումներով՝ գրողներ, արվեստագետներ, երաժիշտներ, դերասաններ, գիտնականներ, հասարակական գործիչներ, որոնք մեծ ազդեցություն ունեն նրա վրա։ Նա հանդիպել է Սեդրակ Առաքելյանին, Ստեփան Աղաջանյանին, Գաբրիել Գյուրջյանին, Ստեփան Թարյանին։
1936 թվականին ավարտվել է ԵԳԱՏ-ը։ 938-1953 թվականներին եղել են Մցխեթի պետական թատրոնի, 1953-1956 թվականներին՝ Երևանի պատանի հանդիսատեսի կինոթատրոնի բեմանկարիչ, 1956-1974 թվականներին՝ նկարիչ-բեմադրող հայկական հեռուստաստուդիայում։ 1953 թվականին Հրաչյա Ղափլանյանը նրան հրավիրում է Երևան, Պատանի հանդիսատեսի թատրոն՝ ձևավորելու Գրիգոր Յաղջյանի «Ոսկի քաղաքը» պիեսի ներկայացումը (Գ. Վարդանյանի հետ)։
Ձևավորվել է Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա» (1938), Շիլլերի «Ավազակներ» (1939 թվական, երկուսն էլ՝ Մցխեթի պետական թատրոն), Գրիգոր Յաղջյանի «Ոսկի քաղաք» (1954), Գայդարի «ՌՀԽ» (1956 թվական, սն էլ՝ ԵՊՀԹ) , Նար-Դոսի «Ես և նա» (1957), Ալեքսանդր Արաքսմանյանի «Մեսրոպ Մաշտոց» (1965), Բ. Նուշիչի «Երկու գող» (1967) բեմադրությունները, «Սայաթ-Նովա» (1960) ֆիլմը (բոլորը՝ հայկական հեռուստաստուդիան)։
Հեղինակ է նաև տիկնիկային ներկայացումների ձևավորումների։ Ստեղծել բնապատկերներ, դիմանկարներ, թեմատիկ պատկերներ («Ցասման Մհերը», 1960 թվական, Արամ Ֆիդանյանի դիմնակարը, 1936 թվական, ՀԱՊ)[5]։ Չիֆլիկյանն ուներ իր հայացքը արվեստի նկատմամբ։
Չիֆլիկյանի համոզմամբ նկարչի աշխատանքի համար պետք է լինի լիակատար ազատություն, դրա համար անհրաժեշտ է մարդու կյանքի գլխավոր երեք ուղղությունները՝ իմացաբանություն (գնոսեոլոգիա), գեղագիտություն (էսթետիկա) և բարոյագիտություն (էթիկա)։ Հետևելով այս սկզբունքին և աշխատելով Ախալցխայի հայկական վրացական թատրոններում, նա թատերական ձևավորումները կատարում էր՝ ելնելով հայ և վրացի հանդիսատեսի ընդհանուր մտածելակերպից և գեղագիտական ըմբռնումներից։ Դրանով Չիֆլիկյանը մտավ նաև թատերական նկարչության պատմության մեջ։ Չիֆլիկյանն իր գործունեությամբ ակտիվորեն նպաստում է ազգային գեղարվեստական մշակույթին, հայկական հեռուստատեսության ողջ ծաղկմանը։
Արշալույս Չիֆլիկյանը հեռու չէ ժամանակակից արվեստի միտումներից։ Նրա գեղանկարչական գործերում նկատվում է արևմտյան այնպիսի «իզմերի» ազդեցությունը, որոնցից են իմպրեսիոնիզմը, պոստիմպրեսիոնիզմը, սիմվոլիզմը և այլն։
Չիֆլիկյանը մեկնաբանել է իր ստեղծագործական մեթոդը. «Յուրանչյուր գույնի մեջ կան տարբեր կան, որոնք արտահայտում են տրամադրություններ՝ ուրախություն, տխրություն, կարոտ, սեր։ Նկարիչը միշտ պետք է շարունակի գույնի ընտրությանը տարբեր թեմաներ արծածելիս։ Դա այն է, ինչին ես գիտեմ. Առանձնահատուկ վերաբերմունք ուներ բնության նկատմամբ։ Գեղանկարչության և գրաֆիկայի մեջ Արշալույս Չիֆլիկյանը մեծ հաջողությունների հասավ իր ընկերների, հարազատների դիմանկարներով։ Դեռ Ախալցխայում ապրած տարիներին Չիֆլիկյանին գրավել էր «Սասունցի Դավիթ»ի նկարազարդման գաղափարը։ Նա ստեղծեց հերոսական թեմաներով նկարների շարք՝ էպիկական հերոսների պատկերներ. որի հիմքը հայրենասիրությունն էր։ Չիֆլիկյանը կատարել է մի քանի գրաֆիկական աշխատանք՝ պատմական թեմաներով, ուր արտահայտվել են արվեստագետի ստեղծագործական հակումները դեպի դասական ձևերը և ռոմանտիզմը պահպանելու համար։ Տիգրան Մեծի, Արտաշեսի և այլ պատմական անձանց պաշտամունքը եղել է նրա արվեստի մշտական մոտիվներից մեկը։ Նման թեմաներ կտավներում և գրաֆիկական աշխատանքներում Չիֆլիկյանը ստանձնում է ժամանակը և դրա հետ միասին պատմական պահը արվեստի պատկերելու պատասխանատվությունը ձգտելով թղթի փոքր ծավալի մեջ արտահայտել մեծ մտքեր։
Ցուցահանդեսը կտևի մինչ մարտի 26-ը: