«Հաջորդ տարվանից Ուկրաինայից Չեխիա եկած փախստականները կկարողանան մուտք գործել չեխական նպաստների համակարգ, ինչը հնարավոր կդառնա թվայնացման և նպաստների բարեփոխման շնորհիվ»,- օգտվելով Չեխիայի Հանրապետության Աշխատանքի նախարար Մարիան Յուրեչկայի (KDU- – ČSL կուսակցությունից) երեկվա հայտարարությունից՝ գրել է հունվարի 9-ի ՊՐԱՎՈ օրաթերթը։
Ըստ հաղորդագրության, այժմ Ուկրաինայից պաշտպանության մուտքի վիզայով ժամանողները կկարողանան մարդասիրական նպաստ ստանալ, եթե նրանց ընտանիքի եկամուտը ցածր լինի կենսապահովման նվազագույնից և սահմանված բնակարանային ծախսերից: «Դիմումը հնարավոր կլինի ներկայացնել թվային տարբերակով»,- ամփոփել է օրաթերթը։
Հետևելով մոտալուտ գնաճի շուրջ չեխական մամուլի վերջին օրերի անհանգիստ քննադատություններին և վերլուծություններին, ասել կուզեր, Չեխիայի կառավարությունն իր «քաչալ գլխին ճար անելու» փոխարեն՝ կրկին ուկրաինացիներին նպաստներով ապահովելու խնդիրներով է մտահոգված։
Արսեն Քոչարյան
Հատուկ ՕՐԵՐ-ի համար
Պրահա



