Դեկտեմբերի 27-ից շրջանառության մեջ են դրվել չորս նամականիշ՝ նվիրված «Հայաստանի տեսարժան վայրեր» թեմային: Այս մասին հայտնում են Հայփոստից։
320 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Շիրակի մարզում գտնվող Հառիճավանքը (մ.թ. VII-XIII դդ.):
380 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Լոռու մարզում գտնվող Դեբեդի կիրճը:
500 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Արարատի մարզում գտնվող Խոսրովի արգելոցի Վահագնի ջրվեժը:
560 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Տավուշի մարզում գտնվող Գոշի լիճը:
Թողարկման օրը` 27 դեկտեմբերի 2023թ.
Լուսանկարները՝ Էդգար Հարությունյանի (Վահագնի ջրվեժ, Գոշի լիճ), Դավիթ Հակոբյանի (Հառիճավանք)
Դիզայնը՝ Վահագն Մկրտչյանի
orer.eu