Դեկտեմբերի 11-ին ԵՄ արտաքին հարաբերությունների խորհուրդը համաձայնություն է տվել ուժեղացնել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելությունը (EUMA)՝ ավելացնելով դրա ներկայությունը տեղում՝ 138-ից հասցնելով 209-ի։
Հայտարարելով այս մասին՝ ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ասել է, որ դա «առաքելության ծավալների կարևոր մեծացում է, և սա Ադրբեջանի հետ Հայաստանի միջազգային սահմանի կայունությունը բարձրացնելու միջոց է»։
Նա հավելեց, որ ԵՄ-ն կարծում է, որ «տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական հնարավորություն» կա և պարտավորվել է շարունակել իր աջակցությունը այդ ջանքերին՝ աշխատելով և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ:
Երեկ ավելի վաղ Բորելը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։
«Ներկայումս աշխատում ենք Հայաստանի հետ մեր հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ»,- ասել է Բորելը։
«Ես տեսնում եմ, որ Հայաստանը հստակ տեսնում է մեզ հետ համագործակցության ընդլայնման առավելությունները, և մենք պատրաստ ենք դրական արձագանքել», նշել է նա։
EU Foreign Ministers agree to strengthen EU civilian mission in Armenia