«Պրահայի գարուն» միջազգային երաժշտական փառատոնը հրապարակել է 79-րդ տարեշրջանի ծրագիրը, որը տեղի կունենա 2024 թվականի մայիսի 12-ից հունիսի 3-ը՝ հինգ տասնյակից ավելի համերգներով։ Փառատոնը կդառնա Չեխական երաժշտության տարվա և Բեդրիխ Սմետանայի ծննդյան երկու հարյուրամյակին նվիրված տպավորիչ տոնակատարություն: Այս մասին հայտնեց փառատոնի տնօրեն Պավել Տրոյանը։
«Պրահայի գարունը» կբացի Բեռլինի ֆիլհարմոնիկը, և փառատոնում ելույթներ կունենան իտալական լավագույն նվագախմբերից երկուսը` Orchestra dell’Accademia Nazionale di Santa Cecilia և Միլանի Լա Սկալա օպերայի ֆիլհարմոնիկ նվագախումբը:
Orchester Philharmonique de Radio France-ը կգա Փարիզից, Ամստերդամի բարոկկո նվագախումբը Նիդեռլանդներից և լեգենդար Collegium Vocale Gent-ը Բելգիայից: Այս տարվա փառատոնի համար նորություն է երիտասարդ հանդիսատեսի համար նախատեսված մեկօրյա ծրագիրը, որը կոչվում է SpringTEEN, իսկ Կարլինի ֆորումում տեղի կունենա 11հազար լարերի տպավորիչ համերգ՝ միաժամանակ նվագող հիսուն դաշնամուրներով:
Հայտնի դարձավ նաեւ,որ փառատոնի ջութակահարների մրցույթի ժյուրին կնախագահի ամերիկահայ հանրահայտ ջութակահար Իդա Կավաֆյանը, իսկ «Պրահայի գարուն» փառատոնի ծրագրում Z.E.N. եռյակի կազմում հանդես կգա աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը։
Տոմսերի վաճառքը կսկսվի 2023 թվականի նոյեմբերի 1-ին, ժամը 11:00-ին, festival.cz-ում: