«Պուտինին կալանք է սպառնում նաև Հայաստանում». չեխական «Պրավո»

  • 04.10.2023
  • 0
  • 215 Views

Թող անհամեստություն չթվա անձնական կարծիքի արտահայտումը, բայց պուտինյան բռնապետության դեմ Հայաստանի վերջին ժամանակների համարձակության դրսևորումն ասես իր հետաքրքրաշարժ նշանակությունն է ունենում չեխական մամուլի հաճախակի անդրադարձներում, ինչի արդյունքն է և այսօրվա չեխական «ՊՐԱՎՈ» օրաթերթի «Պուտինին կալանք է սպառնում նաև Հայաստանում» փոքրիկ հաղորդագրությունը.

«Հայաստանի խորհրդարանը վավերացրել է Հռոմի ստատուտը, (որի հիման վրա ստեղծվել է /ՄՔԴ/ ՝ Միջազգային քրեական դատարանը), ինչը նշանակում է, որ երկիրը կանցնի նրա իրավասության տակ։

Այդ մասին եդեքշաբթի հայտնել են լրատվական գործակալությունները։ Դեռևս որոշ ժամանակ առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու միջազգային օրդեր էր տրվել ՄՔԴ-ի կողմից, որին միանալու Երևանի ծրագիրն արդեն արժանացել է Մոսկվայի քննադատությանը»,- նշվել է օրաթերթում։

Արսեն Քոչարյան

Հատուկ «ՕՐԵՐ»-ի համար

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում