Լոնդոնահայության բողոքը՝ Արցախի դեմ իրականացվող ցեղասպանության ահազանգով

  • 20.08.2023
  • 0
  • 117 Views

Օգոստոսի 20. Լոնդոնի հայերն այս պահին կենտրոնական հրապարակներից մեկում` Թրաֆալգարի հրապարակում ցուցապաստառներով պահանջում են Արցախի ապաշրջափակում։ Նրանք նաեւ իրենց աջակցությունն են հայտնում արցախահայությանը՝ մնալ անկոտրում եւ պայքարել։

Նրանք Բաքվից պահանջում են նաեւ հայ ռազմագերիների ազատ արձակում։ Մինչ այդ հայ ցուցարարները հսկում էին իրականացրել Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասնյակի առջեւ։

Այսպիսով, լոնդոնահայությունն էլ միացել է ԱՄՆ-ում եւ Եվրոպայի տարբեր քաղքաներում, Երեւանում եւ Ստեփանակերտում այսօր ծրագրված ցույցերին, որոնց հիմնական նպատակն է ահազանգել Արցախում տեղի ունեցող ցեղասպանության մասին։

Հիշեցնենք, որ միաժամանակյա հավքները տեղի կունենան Երևանում (ՄԱԿ հայաստանյան գրասենյակ), Ստեփանակերտում (Վերածննդի հրապարակ), Նյու Յորքում (ՄԱԿ-ի գլխամաս), Լոնդոնում (Տրաֆալգարյան հրապարակ), Վանաձորում (Արցախի պուրակ), Կապանում, Վիեննաում, Փարիզում և այլ խոշոր քաղաքաներում։

Երևանում անցկացվելիք միջոցառման մասին ծանոթացեք հետևյալ հղումով։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում