Գեղամ Ստեփանյանն ողջունում է Freedom House-ի անդրադարձն Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակմանը

  • 26.07.2023
  • 0
  • 168 Views

«Ողջունում ենք Freedom House միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության անդրադարձն Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակմանը, որով կազմակերպությունը արձանագրում է, որ վատթարացող մարդասիրական իրավիճակը խաղաղ բնակիչներին զրկում է դեղամիջոցներից և առաջին անհրաժեշտության ապրանքներից:

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

«Մենք կոչ ենք անում ժողովրդավարական կառավարություններին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ անմեղ քաղաքացիների կանխամտածված սովամահությանը վերջ տալու համար»,- նշված է հայտարարության մեջ։

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից նման հայտարարություններն ու իրավիճակի հասցեականն գնահատականները պետք է հիմք հանդիսանան միջազգային հարթակում որոշում կայացնողների համար՝ Ադրբեջանի նկատմամբ զսպիչ և պատժիչ գործողություններ ձեռնարկելու համար։

Միջազգային կազմակերպությունների կողմից իրավիճակի հասցեականն գնահատականները պետք է հիմք հանդիսանան միջազգային հարթակում որոշում կայացնողների համար:

Արցախպրես

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում