Դոկտոր Ալեքսանդր Վ. Գևորկյանը «Ապագա Հայկականը» համաժողովին մասնակցել է իբրև փորձա•ետ, մակրոտնտեսագետ է, մասնագիտացած է բաց տնտեսության, մակրոտնտեսական զարգացման, սփյուռքի ուսումնասիրության և հետսոցիալիստական անցումային տնտեսագիտության մեջ: Նա լայնորեն աշխատել է մասնավոր խորհրդատվական և հանրային քաղաքականության ոլորտներում: Գևորկյանը նաև Միավորված ազգերի կազմակերպությունում Սուրբ Աթոռի մշտական դիտորդական առաքելության տնտեսագիտության հարցերով փորձագետ է,
Նա Նյու Յորքի St. John’s University համալսարանի պրոֆեսոր է։ Գևորկյանը մի քանի գրքերի հեղինակ է, այդ թվում՝ «Անցումային տնտեսություններ. փոխակերպում, զարգացում և հասարակություն Արևելյան Եվրոպայում և նախկին Խորհրդային Միությունում», ինչպես նաև խմբագրել է «Արտարժույթի սահմանափակում և զարգացող տնտեսություններ» (Էդվարդ Էլգար, 2023) գիրքը: Նա Հայկական տնտեսական ասոցիացիայի խորհրդի անդամ է: Նրա հրապարակումների ամբողջական ցանկի և շարունակական հետազոտությունների համար կարող եք այցելել http://agevorkyan.com/ կայքէջ։
-Ի՞նչ է Ձեզ համար «Ապագա Հայկականը»:
–«Ապագա Հայկականը» առաջին հերթին երկխոսության, զրույցի հարթակ է համահայկական աշխարհում: Հենց այս հաղորդակցման ասպեկտն է, որն, իմ կարծիքով, առանձնանում է որպես հայ ազգի կառուցման էական տարր՝ հատկապես
1990-ականներից հետո ընկած ժամանակաշրջանում: Շատ երկար ժամանակ բացակայում էր նման օբյեկտիվ հարթակը, որը կհամախմբեր բոլոր խավերի, մասնագիտությունների, տարբեր հայացքների և կարծիքների տեր հայությանը Հայաստանից և Սփյուռքից: Այստեղ է, որ ԱՀ-ն, օգտագործելով հաղորդակցության վերջին հնարավորությունները, նման հնարավորություն է ընձեռում աշխարհի հայերին 1) իսկապես իրար հասականլու և զրուցելու միմյանց հետ.
2) սովորելու միմյանց մասին. 3) սկսել գաղափարներ ի մի բերել Հայաստանի և ընդհանրապես հայ ժողովրդի օգտին։ Սա այն էր, ինչ ես տեսա մարտ ամսվա համաժողովում և զգացի, երբ դեռևս մասնակցում էի աշխատանքային խմբերի հանդիպումներին մի քանի ամիս առաջ՝ համաժողովի նախապատրաստման ժամանակ:
Բայց ԱՀ-ն նաև մեծ ներուժ ունի դառնալու հեռանկարային քաղաքացիական միավոր, որը, կլանելով բոլոր ներդրողների մտավոր և մասնագիտական ներուժը, կարող է դառնալ օբյեկտիվորեն արդյունավետ քաղաքականություն սահմանող միավոր: Սա կրկին արդիական կլիներ թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում։ Կարելի է պատկերացնել ԱՀ-ի համաժողովի կամ այլ հանդիպումների արդյունքները, սիներգիաները, որոնք ստեղծվել են մասնակիցների տաղանդի բազմազանության շնորհիվ, որոնք ամուր հիմք են ծառայելու ժառանգության պահպանման, սփյուռքի պահպանման և նրա՝ հայրենիքի հետ կապի ամրապնդմանն ուղղված մի շարք միջոցառումների համար, որը նպաստում է ներառական սոցիալ-տնտեսական զարգացմանը և, բոլորը միասին, փոքր-ինչ հույս ներշնչելով հայերին՝ իրենց պապենական հողում անկախ և ապահով ապրելու արդար իրավունքին:
-Ի՞նչ տպավորություններ ունեք համաժողովի ընթացքից ու քննարկումներից։
-Համաժողովի կազմակերպումը՝ կոնկրետ թեմատիկ հարցերի կենտրոնացված քննարկման նպատակով, բավականին տպավորիչ էր: Հուսադրող էր տեսնել մի հարկի տակ այդքան շատ հայերի, ովքեր ճանապարհորդել էին աշխարհի տարբեր անկյուններից Հայաստան] ներդնելով իրենց էներգիան ու ժամանակը, միավորելով իրենց մտքերը և ներգրավվելով հարցերի քննարկմանը: Նաև կազմակերպչական առումով հաճելի էր տեսնել, որ քննարկումները վարպետորեն էին վարում, նաև բոլոր համապատասխան մեկնաբանությունները արձանա•րվում էին: Կարելի է ասել, որ կազմակերպիչները լավ էին պատրաստվել և կատարել էին իրենց տնային աշխատանքը հանդիպումներից առաջ:
Ավելի հայեցակարգային մակարդակում մեծ հույս կա, որ բոլոր մասնակիցները ապագայում ինչ որ կերպ կապված կլինեն համաժողովի արդյունքների հետ: Ճիշտ է, դա տարողունակ աշխատանք է լինելու, բայց եթե նույնիսկ տեղի ունեցած քննարկումների մի փոքր մասը արդիական դառնա այսօր ավելի կիրառվող սոցիալ-տնտեսական զարգացման որոշումների ու նաև սփյուռքի ներգրավվածության համար, դա կարևոր ձեռքբերում կլինի: Բնական կլիներ ակնկալել, որ լրացուցիչ հետևություններ տեղի կունենան, և նման հավաքները, անհատական մասնակցությամբ կամ առցանց, կարող են շարունակել նպաստել երկրի և ազգի բարելավմանը: Բանալին, իհարկե, Հայաստանի և Սփյուռքի համայնքների առջև ծառացած իրողությունների շարունակական բաց հաղորդակցությունն ու պրագմատիկ գնահատումն է։
Այնպես որ, ընդհանուր առմամբ, բավականին դրական տպավորություններ ունեմ՝ ապագայում էլ ավելի մեծ թվով պատվիրակներ և թեմատիկ քննարկումներ տեսնելու ցանկություններով։
-Տեղյակ ենք, որ դուք նաև բավական աշխատանք եք տարել սփյուռքի ուսումնասիրության ոլորտում։ Խնդրեմ համառոտ ներկայացրեք ձեր աշխատանքը։
-Իմ գիտահետազոտական հետաքրքրությունների շնորհիվ ես կապվեցի «Ապագա Հայկականի» հետ՝ որպես սփյուռքի խմբի հետ աշխատող փորձագետ: Մենք ակտիվորեն աշխատեցինք համաժողովին նախորդող ամիսներին՝ առաջարկելով տարբեր գաղափարներ: Իմ առաջարկները «based on the analysis of the international experience of diaspora-home country relation» կարող են ամփոփվել հիմնականում երեք կետում՝ ըստ հերթականության. 1) ինքնություն, 2) վստահություն, 3) ներգրավվածության ենթակառուցվածք: Փաստարկի առանցքն այն է, որ հայկական սփյուռքը բազմաբևեռ է, բազմազան, պառակտված և լայնորեն ցրված: Քիչ հավանական է, որ հայրենադարձության լայնածավալ ալիքը (որը սփյուռքաբնակ հայերի մեծ մասի համար իրականում ներ•աղթ կլիներ) կարող է ինչ-որ կերպ, ինքնուրույն մեծ թափ հավաքել: Փոխարենը պետք է ավելի հասցեական մոտեցում ակնկալել։ Ի՞նչ է սա նշանակում։
Սկսեք ինքնությունից. դա կարևոր է այն առումով, թե ինչպես ենք ինքներս մեզ ինքնաճանչում, ում հետ ենք մենք մեզ հարմարավետ զգում, ո՞ւմ ճանաչում ենք որպես մեզանից մեկին: Հայկական սփյուռքի համար, որը մեծ ուշադրություն է դարձնում անհատի պատմական ծագման վրա՝ բարդ քաղաքական, մշակութային և կրթական գործոնների շերտերով, սա կարևոր է դառնում: Բայց ամենապարզ համեմատությամբ կարելի է հարցնել, օրինակ՝ կոնկրետ այս սփյուռքահայը Հայաստանն իր հայրենիքը համարու՞մ է։ Դուք կզարմանաք, լսելով պատասխանը: Ես դա հայտնաբերեցի իմ Հայկական Սփյուռքի առցանց հարցման ժամանակ, որը վարել եմ 2015-2018թթ. «Armenian Diaspora Online Survey»։
Այսպիսով, դա ինձ տանում է դեպի երկրորդ կետը՝ վստահություն: Կարճ ասած, խոսքը սփյուռքի ավելի լայն խումբ կազմող անհատների միջև վստահության հարաբերությունների մասին է։ Այսպիսով, դա համայնքի ներսում է և հիմնված է ինքնության փոխադարձ ճանաչման վրա (օրինակ՝ պարզապես հայ, թե՞ որոշ «ամերիկացի հայ» կամ այլ -ցի հայ՝ ժամանակի վրա և փորձ/փոխազդեցության վրա: Բայց հետո, այս կատեգորիան առնչվում է սփյուռքի համայնքի (իր ամենալայն սահմանմամբ) նախնիների (կամ որպես այդպիսին ընկալվող) երկրի նկատմամբ վստահությանը: Դա այնուհետև հանգեցնում է երրորդ կետին: Ներգրավման ենթակառուցվածքն այսօր այս շինարարության ամենակարևոր տարրերից մեկն է: Պետության՝ սփյուռքի նկատմամբ ռազմավարությունը սահմանում է ներգրավվածության ենթակառուցվածքը և այն կարող է հաղթահարել ցանկացած հակադրություն, որը մենք կարող ենք հանդիպել վերը նշված ինքնության և վստահության փուլերում: Ինչո՞ւ։ Որովհետև երկիրն ունի սփյուռքի սահմանումների բոլոր կողմերի համար փոխադարձ ընդունելի շրջանակ ստեղծելու կարողություն: Եվ խելացի, պրագմատիկ և երկիր/ազգի վրա կենտրոնացած ներգրավվածության ենթակառուցվածքը ոգեշնչում է սփյուռքահայերին բացահայտել իրենց և ժամանակի ընթացքում զարգացնել որոշակի վստահություն՝ կապված երկրի հետ ցանկացած միջոցներով։
Զրույցը վարեց
Հակոբ Ասատրյանը
Հարցազրույցը լույս է տեսել ՕՐԵՐ ամսագրի 2023 թվականի 1-4 համարում, որը նվիրված էր ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ համաժողովին։