Հայաստանի 2 զինծառայողի ապօրինի առևանգումը Ադրբեջանի կողմից պարտավորություններից շեղվելու հերթական փորձ է. ՀՀ ԱԳՆ

  • 27.05.2023
  • 0
  • 185 Views

Հայաստանի 2 զինծառայողի ապօրինի առևանգումը Ադրբեջանի կողմից պարտավորություններից շեղվելու հերթական փորձ է: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն՝ անդրադառնալով երկու առեւանգված զինծառայողների դեպքին:

«Երևանը կոչ է անում Բաքվին ազատ արձակել նրանց և բոլոր գերիներին՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության»,- ասվում է հայտարարությունում։

Ավելի  վաղ հայտնել էինք, որ մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, ՀՀ մարտական դիրքեր սնունդ մատակարարող ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է: Միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է  ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված էր սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար:

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում