Չեխիայի Մորավյան-Սիլեզյան երկրամասի պատվիրակությունը Արմավիրում. հանդիպում Արցախից տեղահանված երեխաների հետ

  • 26.05.2023
  • 0
  • 1499 Views

Մայիսի 23-ից Չեխիայի Հանրապետության Մորավյան-Սիլեզյան երկրամասի պատվիրակությունը մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանի գլխավորությամբ այցելեց Արմավիրի մարզի տեսարժան վայրեր՝ լինելով թանգարաններում, ինտենսիվ այգիներում , կրթական հաստատություններում, մարզում գործող տարբեր արտադրամասերում և այլն։

Փոխմարզպետը չեխիայի պատվիրակությունը նախ ուղեկցեց Արաքս բնակավայր՝ «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարան» ՊՈԱԿ՝ ծանոթանալու հայ ժողովրդի պատմական անցյալին, հերոսական էջերին, մշակույթին։

Հուշահամալիրի մոտ հյուրերին ողջունեց խոշարացված համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը։

Փոխմարզպետի գլխավորությամբ Չեխիայի պատվիրակությունն այցելեց «ՄԱՊ» գինու, կոնյակի, պահածոների արտադրամաս։ Գինու և կոնյակի արտադրության տեխնոլոգիաներին և հայկական արտադրանքին ծանոթանալուց հետո հայ-չեխական պատվիրակություններն այցելեցին Բաղրամյան համայնքի բնակավայրերի ինտենսիվ այգիներ, որտեղ համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանը ներկայացրեց ֆերմերներին, որից հետո այգիների հիմնման և իրականացվող գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի վերաբերյալ տեղեկատվության ներկայացվեց չեխ գործընկերներին։

Չեխական պատվիրակության հաջորդ կայանը Արմավիր քաղաքում գործող Sun Cheers՝ չրերի, չրային կոնֆետների, մրգային օղիների արտադրամասն էր, որտեղ չեխ գործընկերները ծանոթացան չրարտադրությանը, արտադրվող ծավալներին, արտահանման ուղիներին և այլն։ Sun Cheers արտադրամասում հյուրերը մեծ ոգևորության հետևեցին նաև մրգային օղիների թորման գործընթացին և համտեսեցին արևահամ մրգերից պատրաստված չրերն ու չրային կոնֆետները։

Մայիսի 24-ին հյուրեը նախ այցելեցին Էջմիածնի Զվարթնոց տաճար, որտեղ Առնակ Ավետիսյանի գլխավորած պատվիրակությանը դիմավորեց Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը։ Հյուրերը Զվարթնոցում ծանոթացան հայ ճարտարապետության գլուխգործոց կոթողի պատմությանը, որից հետո այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Չեխիայի պատվիրակույանը ներկայացվեց Մայր Աթոռի վեհարանի և Ռուբեն Սևակի թանգարանները։

Հյուրերի համար հետաքրքիր հանդիպում էր սպասվում «Ալլուրիա Վայնս» գինի արտադրող ընկերությունում։

Ընկեություն էր այցելել նաև մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը։ Հիմնադիրները ներկայացրեցին իրենց գործունեության պատմությունը, գինիների տեսակները և այլն։

Հայկական արվեստներին և արհեստներին, ինչպես նաև լավաշի թխման գործընթացին չեխ գործընկերները ծանոթացան Ռուբեն Նալբանդյանի խաչքարերի վարպետաց դպրոցում։

Աշակերտների աշխատանքներին և խաչքարերի պատմությանը ծանոթանալուց հետո մայիսի 24-ը ամփոփվեց «Մաչանենց տուն»՝ ինովացիոն էթնիկ մարզային կենտրոնում։

Վերջին աշխատանքային օրը՝ մայիսի 25-ին, հայ-չեխական պատվիրակությունները այցելեցին «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան, որտեղ մեր հյուրերը ծանոթացան հայ ժողովրդի բազմադարյա պատմությանը։

Ճանաչողական վերջին այցը «Արմավիրի արվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ն էր, որտեղ չեխական պատվիրակությանը մեծ շուքով՝ ազգային երգ ու պարով, դիմավորեցին ուսանողներն ու դասախոսները։

Մեր չեխ գործընկերներին քոլեջի տնօրենությունն անակնկալ էր պատրաստել․ չեխերեն լեզվով երգը քոլեջի երգչախումբը նվիրեց հայ- չեխական բարեկամությանը։

Չեխիայի Հանրապետության Մորավյան-Սիլեզյան երկրամասի պատվիրակության ղեկավար Յան Կրկոշկան և պատվիրակությանը մյուս անդամները նշեցին, որ ոգևորված, տպավորված և զարմացած են հայկական մշակույթի հրաշքներով, խոհանոցով, հյուրընկալ մարդկանցով, կենցաղով և հայի ստեղծարար մտքով։

Յան Կրկոշկան հավելեց, որ, վերադառնալով Չեխիա, գործընկերների հետ գործնական քայլեր կձեռնարկեն հետագա համագործակցությունների համար, որը կնպաստի երկու երկրամասերի էլ ավելի զարգացմանը։

Մայիսի 25-ին Արմավիրի մարզպետի աշխատակազմի աշխատավայրում մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ճանաչողական հանդիպում Չեխիայի Հանրապետության Մորավյան-Սիլեզյան երկրամասի պատվիրակության և մարզի գործարարների հետ։

Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել երկկողմ hամագործակցության հնարավորությունները, նախանշել հետագա գործողությունները և ներկայացնել առաջարկություններ։

Փոխմարզպետը նշեց, որ ՀՀ Արմավիրի մարզի և Չեխիայի Հանրապետության Մորավյան-Սիլեզյան երկրամասի միջև դեռևս 2014 թվականի հունվարի 31-ին ստորագրվել էր փոխըմբռնման հուշագիր, և այժմ մեծ է ցանկությունը ակտիվացնելու համագործակցությունը հուշագրով ամրագրված բնագավառներում՝ առևտրատնտեսական, գյուղատնտեսության, կրթամշակութային, զբոսաշրջության, ներդրումների ներգրավման, ինչպես նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում:

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմը կարևորում է նաև մասնավոր հատվածի հետ համագործակցությունը, մարզում նոր ներդրումների ներգրավումը և գործարար կապերի ակտիվացումը։

«Այդ ուղղությամբ պատրաստ ենք համագործակցել ներդրողների հետ, ցուցաբերել աջակցություն մարզի տարածքում բիզնես գործունեության իրականացման վայրի ընտրության և ներդրողների հետ առավել առարկայական քննարկումներ կազմակերպելու նպատակով»,- հավելեց Առնակ Ավետիսյանը։

Արմավիրի մարզը նպաստավոր է տարբեր ոլորտային ծրագրերի իրականացման համար՝ գյուղատնտեսության (այգիների, ջերմոցային տնտեսությունների հիմնում), գյուղմթերքների վերամշակման գործարանների, արտադրամասերի (պահածոների, ոգելից և ոչ ոգելից խմիչքների, չրագործության), ՏՏ, բնակարանաշինության և այլն։

Չեխիայի պատվիրակության ղեկավար Յան Կրկոշկանց էլ իր հերթին ներկայացրեց Մորավյան-Սիլեզյան երկրամասի հնարավորությունները և իրենց հետաքրքրող համագործակցության ոլորտները։

Հանդպիման ընթացքում մարզի գործարարներին հնարավորություն տրվեց

ներկայացնել իրենց, իրենց արտադրանքը, սպառման շուկան, խոսել խնդիրների, ակնկալիքների և հնարավոր համագործակցության մասին։

Մայիսի 25-ին Արմավիրի մարզպետի աշխատակազմի աշխատավայրում մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Չեխիայի Հանրապետության Մորավյան-Սիլեզյան երկրամասի պատվիրակության և Արցախից տեղահանված և այժմ Արմավիրի մարզում բնակվող երեխաների հետ։

Երեխաների և չեխ գործընկերների հետ հանդիպումը տեղի ունեցավ ջերմ և անկաշկանդ միջավայրում։

Շաբաթներ առաջ Չեխիայի Հանրապետության Մորովյան-Սիլեզյան երկրամասի ղեկավար Իվո Վոնդրակի կողմից իրականացված նվիրատվության շնորհիվ արցախցի 21 երեխաների բաժանվել էր հեռախոսներ:

Երեխաները հյուրերին ներկայացրեցին, թե ինչ նպատակով են օգտագործում իրենց հեռախոսները, ինչքան են դրանք օգնում ուսումնական գործընթացում։

Չեխիայի պատվիրակության անդամները երեխաներին հորդորեցին լավ սովորել դպրոցում, քանզի իրենք են վաղվա ապագան և իրենցից է կախված երկրի հզորությունը։

Լրատվությունը եւ լուսանկարները՝ Արմավիրի մարզապետարանի

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում