Չեխական մամուլը Եվրատեսիլի եւ Բրյունետի մասնակցության մասին

  • 14.05.2023
  • 0
  • 95 Views

Չեխական «Seznam Zprávy» ինֆորմացիոն կայքէջն իր այսօրվա «Եվրատեսիլ երգի մրցույթում հաղթել է շվեդ Լորենը։ Նա հաղթեց երկրորդ անգամ» հոդվածում, ամփոփելով Լիվերպուլում անցկացված «Եվրատեսիլ-2023» մրցույթի բոլոր մասնակից երկրների ներկայացուցիչների ելույթները, գրում է.

«Չեխիան ներկայացնող «Վեսնա» աղջիկների խումբը, “My Sister’s Crown”(«Քրոջս Թագը») երգով, զբաղեցրեց 10-րդ հորիզոնականը, որը պատմականորեն չեխերի շահած երկրորդ լավագույն տեղն է երբևէ։

Շվեդուհի Լորինը առաջին կինն է, ով երկրորդ անգամ դարձավ «Եվրատեսիլ» մրցույթի հաղթող»։ Հիշեցնենք, որ երգչուհին հանդես եկավ «Tattoo» երգով:

Մյուս ազգերի շարքում անդրադառնալով Հայաստանի ներկայացուցիչ Էլեն Երեմյանին, կայքէջը երգչուհու ստեղծագործությունը նրբանկատորեն մեկնաբանում է հետևյալ կերպ. «Արվեստի սիրահար հայուհի Բրյունետը մրցույթին հանդես եկավ իր հեղինակած Future Lover («Ապագա սիրեցյալը») երգով, որում մարմնավորեց իր երազանքների տղամարդուն, ում կցանկանար տեսնել արվեստով հետաքրքրված, գրքեր գնելիս և իր համար սմուզիներ պատրաստելիս»։

Մրցույթում Բրյունետը զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը:

Արսեն Քոչարյան

Հատուկ ՕՐԵՐ-ի համար

Պրահա

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում