Բրյունետի համար պետք է քվեարկել մայիսի 13-ին. ծանոթացեք քվեարկության մանրամասներին

  • 13.05.2023
  • 0
  • 269 Views

Լիվերպուլում մայիսի 13-ին կկայանա «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթի եզրափակիչ փուլը։ 26 երկրներ պայքարելու են երկար սպասված հաղթանակի համար։ Հայաստանը՝ երգչուհի Բրյունետի գլխավորությամբ, եւս եզրափակչում է ու պայքարի մեջ։ Բրյունետը կներկայանա 17-րդ համարի ներքո։ Կենտրոնական Եվրոպայի, այդ թվում՝ Չեխիայի ժամանակով մրցույթը կհեռարձակվի երեկոյան ժամը 21:00-ին՝ Չեխական Երկրորդ ալիքի ուղիղ եթերով։ 

Հայաստանից Բրյունետի օգտին քվեարկել չեք կարող։ Եվրոպայից քվեարկելու համար հարկավոր է 17 թիվն ուղարկել տվյալ երկրում առանձնացված համարին։ Չեխիայի պարագայում 906 11 13.

Մնացյալ երկրների համարները գրված են ներկայացված պատկերներում։

«Եվրատեսիլում» Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետի օգտին հնարավոր է քվեարկել նաև մրցույթին չմասնակցող երկրներից: Հարկավոր է մուտք գործել www.esc.vote կայք և համոզվել, որ ձեր բանկային ու հեռախոսային քարտերը միջազգայնորեն ճանաչված են: Օրինակ՝ եթե ցանկանում եք քվեարկել ԱՄՆ-ից, ապա ձեր բանկային և հեռախոսային քարտերը պետք լինեն ամերիկյան:

Մեկ բանկային քարտից կարող եք քվեարկել միանգամից 20 անգամ: Սա նշանակում է, որ եթե ցանկանում եք 20 ձայն տալ Հայաստանի օգտին, ապա դա պետք է միանգամից անել, քանի որ մեկ քարտով հնարավոր չէ երկրորդ անգամ քվեարկել: Այս ձևով արված քվեարկությունը դիտարկվելու է որպես մեկ երկրից ստացված ձայն:

Բրյունետի երգը Եվրատեսիլի YouTube-յան պաշտոնական ալիքում այս տարվա ամենադիտված տեսահոլովակն է` https://youtu.be/Co8ZJIejXBA:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում