
Հանրապետության հրապարակում մեկնարկեց և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ավարտվեց ավանդական ջահերթով երթը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս տարի երթը կրում էր «Մեկ հայրենիք, մեկ դատ, մեկ ճանապարհ` պայքար» խորագիրը։
Երթի մասնակիցները Հանրապետության հրապարակից Ամիրյան պողոտայով շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա, որտեղից էլ՝ Կիևյան փողոցով հասան Ծիծեռնակաբերդ։
Հայ ժողովրդի ձայնը լսելի դարձնելու և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված երթն ավարտվեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին ծաղիկներ խոնարհելով:
Աղբյուր՝ Արմենպրես


