Ըմբիշ Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն

  • 22.04.2023
  • 0
  • 1724 Views

Հայաստան հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը երկրորդ տարին անընդմեջ դարձավ Եվրոպայի չեմպիոն:

77KG GR – Malkhas AMOYAN (ARM)

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 77 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Մալխաս Ամոյանը եզրափակիչում մրցեց սերբ Վիկտոր Նեմեսի հետ եւ 6:4 հաշվով ֆանտաստիկ հաղթանակ է տարել՝ հաղթական միավորները վաստակելով գոտեմարտի վերջին վայրկյաններին: Այս մասին հաղորդում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Մալխաս Ամոյանը աշխարհի չեմպիոն է (2021): Նախորդ` 2022 թվականին Ամոյանը Եվրոպայի չեմպիոն դարձավ հենց այս` 77 կգ քաշում:

Հայաստանը ներկայացնող ըմբիշը Եվրոպայի առաջնության արծաթե, ինչպես նաև Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Պողոսյանը վճռորոշ գոտեմարտում մրցել է Իտալիայի ներկայացուցիչ Ջակոբո Սանդրոնի հետ և 1:1 հաշվով ավարտել գոտեմարտը՝ զբաղեցնելով երրորդ տեղը:

63KG GR – Hrachya POGHOSYAN (ARM) df. Jacopo SANDRON (ITA)

Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, Եվրոպայի հնգակի և աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն այսօր ավելի վաղ դուրս է եկել եզրափակիչ:

Ալեքսանյանը, որը երեք տարվա դադարից հետո վերադարձել է Եվրոպայի առաջնություն, պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 3:1 հաշվով առավելության է հասել վրացի ըմբիշի նկատմամբ, քառորդ եզրափակչում նա 7:4 հաշվով հաղթել է Հունգարիայի ներկայացուցչին, իսկ կիսաեզրափակչում 9:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Չեխիայի ներկայացուցիչ Արտուր Օմրաովի նկատմամբ:

97KG GR – Artur ALEKSANYAN (ARM) df. Tamas LEVAI (HUN)

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը կպայքարի բրոնզե մեդալի համար:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում