
Մարտի 20-ին երեկոյեան ժամը 4:30-ին, հակառակ Թել Ավիւի մէջ Թուրքիայի դեսպանության ճնշումներին, Իսրայէլի Հայֆա քաղաքում, Բեն Գուրիոն 26ա հասցեում տեղի ունեցավ «Հայոց Ցեղասպանության հրապարակի» բացման և ցուցանակի քողազերծման արարողությունը: Այս մասին հայտնում են Երուսաղեմի Հայոց պատրիրաքությունից եւ Հայֆայի հայ համայնքից։ Նախատեսվում է, որ այս փողոցում կտեղադրվի նաեւ Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձան։ Հիշեցնենք, որ դեռեւս 2022 թ հոկտեմբերի 25-ին Հայֆայի քաղաքային խորհուրդն իր որոշմամբ ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը։ Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության, Հայֆայի մեջ հուշարձան կանգնեցնելու եւ հուշատեղի բացելու նախագիծը հեղինակել է Հայֆայի Քաղաքային խորհուրդի անդամ՝ Տիար Նիր Շուպերը:Դեռեւս 2020 թվականին նման որոշում էր կայացրել Պետախ Տիկվայի քաղաքային խորհուրդը։

Հանդիսավոր ձեռնարկին ներկա են եղել եւ ելույթ են ունեցել Հայֆայի քաղաքապետուհի Էյնաթ Կալիսը, Իսրայելու Հայաստանի դեսպան Արման Հակոբյանը, Երուսաղեմի Հայոց պետրիարքության դիվանապետ Տ. Աղան աբղ. Գոգչյանը, Հայֆայի հայոց հոգևոր հովիվ Տ. Տիրայր քհն. Հովակիմյանը, Հայֆայի հայկական համայնքի անունից Հ.Մ.Ը.Մ.֊ի ատենապետ Եփրեմ Լափաջյանը։

Հանդիսությանը ներկա է եղել նաեւ Երուսաղեմի Հայոց Պատրիարքության կալվածքների գրասենյակի տնօրեն Տ. Կորյուն վրդ. Բաղդասարյանը, քաղաքային ավագանու անդամ եւ այս ձեռնարկի նախաձեռնողներից մեկը՝ Նիր Շովերը եւ բազմաթիվ իսրայելահայեր։
Բացման արարողութեան ընթացքում դիվանապետ՝ Հոգեշնորհ Տ. Աղան Աբղ. Գոգչեանը փոխանցեց Ամենապատիվ Տ. Նուրհան Պատրիարք Մանուկյանի ողջույնի խոսքն ու շնորահակլիքը՝ ուղղված Հայֆայի Քաղաքային խորհուրդին, քաղաքապետուհի՝ Տիկին Էյնաթ Կալիշ-Ռոտէմին եւ ներկաներին:
Ինչպես գրում է Իսրայելահայեր առցանց կայքէջը, քաղաքապետուհին անդրադառնալով քաղաքի ավագանու որոշմանը, կարևորել է այս իրադարձությունը։ «Նա հայտարարեց, որ հայկական համայնքը քաղաքի անբաժանելի համայնքներից մեկն է, մասնակցում է քաղաքային կյանքին, խոսեց քաղաքի առանձնահատկությունների մասին ու հավելեց, որ հաջորդ ամիս հրեական ողջակիզման հերթական տարելիցին է, եւ եթե ոչ հրեաներն, ապա ովքեր ավելի լավ կարող են հասկանալ հայ ժողովրդի ողբերգությունը եւ իր համերշխությունը հայնեց հայ ժողովրդին»:

Այնուհետեւ եբրայերեն ելույթ ունեցավ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Արման Հակոբյանը, ով պատմական գնահատեց քաղաքապետարանի այս որոշումը։ Դեսպանն ասաց, որ ոչ միայն հայֆայահայերի ու Իսրայելի հայկական համայնքի համար, այլև ողջ աշխարհի հայության համար չափազանց կարևոր է Իսրայելի մեծությամբ երրորդ քաղաքում Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձան բացելն ու վստահությամբ կարելի է ասել, որ ճիշտ ճանապարհ է ուրվագծվում Իսրայելում Ցեղասպանության ճանաչման համար»։

Հայֆայի ու Հյուսիսային քաղաքների հոգևոր հովիվ Տեր Տիրայր քահանա Հովակիմյանը ներկայացրեց համատեղ իրականացրած աշխատանքներն ու քաղաքային ավագանու անդամ Նիր Շուպերի հետ իրենց հանդիպումները, շնորհակալություն հայտնեց քաղաքապետին ու քաղաքային խորհրդին նման որոշման համար ու մասնավորապես ասաց, որ այս քայլը պետք է օրինակ ծառայի մյուս քաղաքների համար: Նա կոչ արեց Իսրայելի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունն իբրեւ 20 դարի առաջին համամարդկային ողբերգություն։ Նա նշեց նաեւ, որ ժամանակները փոխվում են եւ արդարությունը չի կարող երկար ժամանակ քողարկված մնալ։
Հիշեցնենք, որ Նիր Շուպերի նախագիծը քննարկման դնելուց անմիջապես հետո, Թուրքիայում քաղաքական խլրտումներ են սկսվել, մինչեւ իսկ պաշտոնական Թուրքիան դիմել էր Իսրայելի կառավարությանը՝ խնդրելով կանխել հուշարձանի տեղադրման եւ հուշատեղիի բացման նախաձեռնությունը: Իսրայելի Արտաքին գործերի Նախարարությունը ի պատասխան Թուրքիայի խնդրանքին, հայտարարել է, որ կառավարությունը իրավունք չունի խոչընդոտելու քաղաքային խորհուրդի որոշմանը
Իսկ նախագծի հեղինակ՝ Տիար Նիր Շուպերը հույս հայտնեց, թե այս տարի Իսրայելի պետությունը նույնպես կարող է միանալ ԱՄՆ-ին եւ եւրոպական մյուս երկրկներին, որոնք արդեն ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը։ Մենք ամուր կանգնած ենք մեր Հայ եղբայրների կողքին»,- եզրափակել է Տիար Նիր Շուպերը:

Ձեռնարկը երաժշտական կատարումներով եզրափակել են Հայֆայի սիմֆոնիկ նվագախմբի շեփորահար, «Բիգ Բենթ» ջազային երաժշտական խմբի ղեկավար, շեփորահար Արմեն Ասլանյանն ու «Դիլիջան» համույթի մենակատար, դուդուկի վարպետ Իլյա Մազիան։
Լուսանկարները՝ Հայր Աղանի, Լուսինե Սահակյանի եւ Արտյոմ Չեռնամորյանի
orer.eu









