Մինչեւ 15,000 եվրո դրամաշնորհներ՝ Հայաստանում արդարադատության ոլորտում գործող ՔՀԿ-ներին. դիմումների վերջնաժամեկտը` մարտի 2

  • 15.02.2023
  • 0
  • 154 Views

ԵՄ ֆինանսական աջակցությամբ գործող Juremonia ծրագիրը հայտարարում է դրամաշնորհների մրցույթ արդարադատության ոլորտում գործող հայկաստանյան քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար:

Մրցույթի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներում՝ դրանով իսկ նպաստելով ՀՀ-ում ավելի հաշվետու, թափանցիկ և մարդու իրավունքների միջազգային ստանդարտներին համապատասխանող արդարադատության համակարգի ստեղծմանը։

Քրեական արդարադատության և մարդու իրավունքների ոլորտում գործող ՔՀԿ-ներից կպահանջվի դրամաշնորհային միջոցներն ուղղել մոնիտորինգային, զեկույցների պատրաստման և շահերի պաշտպանության գործունեություն իրականացնելու ուղղությամբ: ՔՀԿ-ները, ի թիվս այլի, պետք է մշտադիտարկեն դատարանների, բանտերի, ոստիկանության, իրավապաշտպան հաստատությունների և արդարադատության շղթայի այլ դերակատարների գործունեությունը, որպեսզի այդ թվում գնահատեն իրականացվող բարեփոխումների ազդեցությունը քաղաքացիների վրա (քաղաքացիների համար արդարադատության մատչելիությանն, իրավունքների պաշտպանությանն, արդարադատության հաստատությունների նկատմամբ վստահությանն ուղղված բարեփոխումներ)։

ՔՀԿ-ներին կտրամադրվի առավելագույնը 15,000 եվրո աջակցություն՝ միավոր դրամաշնորհի համար: Ընդհանուր առմամբ կտրամադրվի բարեփոխումների բոլոր ուղղությունները (մանրամասների համար տե՛ս մրցույթի նպատակները) ներառող չորս դրամաշնորհ: Համաֆինանսավորումը կամ ցանկացած տեսակի սեփական ներդրումը խրախուսվում է։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2023թ. մարտի 2-ը։

Տես՝ Open call for small grants scheme – Juremonia

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում