Բացեք Լաչինի միջանցքը. Չեխահայերի բողոքի ակցիան Պրահայի կենտրոնական հրապարակում

  • 22.01.2023
  • 0
  • 3207 Views

Հունվարի 22-ին Պրահայի կենտրոնական Ստարոմեստսկա հրապարակում հինգ տասնյակից ավելի չեխայերր կազմակերպել էին բողոքի ակցիա՝ պահանջելով Լաչինի միջանցքի բացում։ Ինչպես ՕՐԵՐ-ի հետ զրույցում նշեց կազմակերպիչներից Բելլա Կնյազչյանը, ներկաները պահանջել են Լաչինի միջանցքի բացում եւ պահել են «Ձեռքներդ հեռու Հայաստանից ու Լեռնային Ղարաբաղից», «Դատապարտում ենք Ադրբեջանի ագրեսիան», « Ապաշրջափակել Լաչինի միջանցքը» պաստառները։

Ստորեւ կարող եք դիտել նաեւ Մարիամ Մանսուրյանի եւ Բելլա Կնյազչյանի

պատրաստած տեսահոլովակը։

How does it feel to be in a blockade? – #openLachinCorridor – Peaceful protest in Prague – YouTube

Նաեւ մի քանի վայրկյանով շրջափակել են անցորդներին այն պաստառներով, որոնց վրա գրված էր «Դուք շրջափակված եք 20 վայրկյանով, իսկ 120 հազար արցախցիներ շրջափակված են մեկ ամսից ավելի»։ Չնայած վատ եղանակին, մասնակիցները կարողացել են ավարտին հասցնել ակցիան, որին մասնակցել են նաեւ չեխեր եւ այլ ազգերի ներկայացուցիչներ։

Ցուցարարների հետ է եղել նաեւ Չեխիայի Հայ Առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը, որը ցույցից առաջ Սուրբ Հոգի եկեղեցում հոգեհանգստյան կարգ էր մատուցել օրերս հրդեհից զոհված 15 հայ զինծառայողների հոգու հանգստյան ու խաղաղության համար։

Տեղեկացնենք նաեւ, որ երեկ Չեխիայում Ռուսաստանի դեսպանության մոտ բողոքի ակցիա էր կազմակերպել նաեւ չեխահայ Բագրատ Առաքելյանը՝ Ռուսաստանից պահանջելով բացել Լաչինի միջանցքը, ինչպես նաեւ զորքերը դուրս բերել Հայաստանից եւ Ուկրաինայից։

orer.eu

Լուսանկարները՝ Մարկետա Ադամցովայի, Մարտին Մահդալի, Բելլա Կնյազչյանի

Ստորեւ կարող եք դիտել նաեւ Մարիամ Մանսուրյանի եւ Բելլա Կնյազչյանի պատրաստած տեսահոլովակը։

How does it feel to be in a blockade? – #openLachinCorridor – Peaceful protest in Prague – YouTube

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում