
Օրերս Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի պատգամավոր, ODS կումակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար եւ Չեխիա-Հայաստան խորհրդարանական պատվամավորական խմբի նախագահ Մարեկ Բենդան հանդիպել է Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանի հետ և պայմանավորվել է այս ծանր իրավիճակում համատեղ ելքեր գտնելու մասին։ Հանդիպման մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ գնահատկան տալով նաեւ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակելուն։
Նա մասնավորապես գրել է.« Խորապես մտահոգված եմ Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմամբ. Հրադադարի ռեժիմի պարբերական խախտումներն ու սադրանքները, այժմ 120.000 մարդու կենսապահովման հիմնական աղբյուրից զրկելը հղի է մարդասիրական ծանր հետևանքներով։
Ադրբեջանը պետք է վերաբացի միջանցքը, ապահովի տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ առանց որևէ նախապայմանի։ Առաջընթացի ճանապարհը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի քաղաքական կարգավորման շուրջ բանակցությունների շարունակությունն է, սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիայից հետո Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը և տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության հաստատումը»։
orer.eu
