Նոյեմբերի 30-ից դեկետեմբերի 2-ը Լեհաստանի Զաբժե քաղաքի Գույդո հանքավայր թանգարանի դահլիճում անցկացվել է Հայ մշակույթի առաջին փառատոնը։ Փառատոնի բացմանը պատվավոր հյուրերին եւ հանդիսականներին ողջունել է կազմակերպիչ, Հայ լեհական հասարակական կոմիտեի նախագահ, Զաբժեում Հայաստանի Հանրապետության Պատվավոր հյուպատոս Հրաչյա Բոյաջյանը։
Փառատոնի առաջին օրը հնչել է հայկական դասական երաժշտություն՝ շվիով ու դուդուկով, ինչպես նաեւ հայկական ծագումով լեհ կոմպոզիտորների գործեր, իսկ երկրորդ օրը ներկայացվել են հայկական ժողովրդական եւ ազգային երգեր, երաժշտական կատարումներ։ Երկօրյա մշակութային ծրագրի առաջին օրվա համերգին մասնակցել են հայ եւ լեհ երաժիշտներ Պյոտր Օչկովսկիին, Անի Մելտոնյանը, Նելլի Մարտիրոսյանը, ինչպես նաեւ Սարգիս Դավթյանի «Armenian Folk Project» եւ ՀԱԲԻԱՐՋԱՆ համույթները։
Համերգային մասի ավարտից հետո մասնակիցներին ներկայացվել է հայկական խոհանոցը։
Նշենք, որ փառատոնի կազմակերպիչն է Լեհաստանի Հայ-լեհական հասարակական կոմիտեն՝ Լեհաստանի ներքին գործերի նախարարության և տեղական վարչակազմի դրամաշնորհի ֆինանսական աջակցությամբ։
Orer.eu
Լուսանկարները՝ Pawel JaNic Janicki