
Նոյեմբերի 28-ին Եվրոպական խորհրդարանի անդամ Նատալի Լուազոյի բարձր հովանու ներքո տեղի ունեցավ «Լեռնային Ղարաբաղ – վտանգված ժառանգություն» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը։
Ելույթներով հանդես եկան Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն, Բելգիայում ՀՀ դեսպան/ ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Աննա Աղաջանյանը և ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը։
Մինչև դեկտեմբերի 1-ը Եվրոպական խորհրդարանում ցուցադրվելու են դեսպան Վահե Գաբրիելյանի լուսանկարները: Այս մասին տեղեկացնոմւ է Բրյուսելում Հայաստանի դեսպանությունը։
orer.eu




