Նոյեմբերի 15-ին ժամը 19:00-ին չեխական Բռնոյի ֆիլհարմոնիկի Besední dům համերգասրահում «Ջազն ու Համաշխարհային երաժշտությունը» փառատոնի շրջանակներում հանդես կգա Արսեն Պետրոսյանի քառյակը՝ «Հոգին ճանապարհ» համերգային ծրագրով։

Արսեն Պետրոսյան քառյակը նվագում է հայկական ավանդական և հոգևոր դասական երաժշտություն՝ ընդգրկելով Հայաստանի պատմության տարբեր ժամանակաշրջաններ և ժանրեր։ Օգտագործված գործիքներն են՝ դուդուկ, սանթուր, քանուն, հարվածային գործիքներ։ Քառյակի անդամներն են՝ Արսեն Պետրոսյանը, Աստղիկ Սնեցունցը, Վլադիմիր Պապիկյանը, Ավետիս Քեոսայանը։
Համերգը կանցկացվի Չեխիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանի պատվավոր հովանու ներքո եւ Չեխիայի մշակույթի նախարարության աջակցությամբ։
Տոմսերը կարող եք ամրագրել հետեւյալ կայքէջում՝
https://filharmonie-brno.cz/en/events/arsen-petrosyan-quartet-hokin-janapar/
orer.eu

