Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը՝ Եվրոպայի մեծահասակների չեմպիոն. սա պատմության մեջ Հայաստանի առաջին հաղթանակն է կանանց մրցույթում

  • 23.10.2022
  • 0
  • 425 Views

🥇Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության 70 կգ քաշայինների եզրափակչում հայ մարզուհին 4:1 հաշվով առավելության է հասել Իռլանդիայի ներկայացուցիչ Քրիստինա Դեսմոնդի նկատմամբ և արժանացել չեմպիոնի կոչմանը։ Այս մասին հայտնոմւ է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Անի Հովսեփյանն առաջնության քառորդ եզրափակչում ավելի վաղ հաղթանակ էր տարել հունգարացի Ռեգինա Լակոսի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 5։0 հաշվով առավելության էր հասել Չեռնոգորիայի ներկայացուցիչ Թամարա Ռադունովիչի նկատմամբ:

Հայաստանն ավելի վաղ նաև երկու բրոնզե մեդալ էր նվաճել Եվրոպայի առաջնությունում։ Պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել էին 54 կգ քաշային Եկատերինա Սիչևան և 63 կգ քաշային Սոնա Հարությունյանը։

Նշենք՝ հայ բռնցքամարտիկները պատմության մեջ առաջին անգամ են մեդալներ նվաճում բռնցքամարտի Եվրոպայի կանանց մեծահասակների առաջնությունում։ Ի դեպ, Անի Հովսեփյանն ավելի վաղ ընտրվել է EUBC-ի (Սիրողական բռնցքամարտի եվրոպական ֆեդերացիա) գործկոմի անդամ։ Ընտրությունը կատարվել է բռնցքամարտիկների կողմից։ Գործկոմում են նաև մեկական կին և տղամարդ բռնցքամարտիկներ։ Նրանք գործկոմում կբարձրացնեն բռնցքամարտիկներին վերաբերող հարցեր։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում