«Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը հաղթող է ճանաչվել Կաննում՝ ամենամսյա մրցանակաբաշխությունում

  • 29.09.2022
  • 0
  • 61 Views

Ինչպես տեղեկացնոմւ է Հայաստանի ազգային կինոկենտրոնը, «Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը Կաննի համաշխարհային կինոփառատոնում (Cannes World Film Festival) հաղթող է ճանաչվել և արժանացել «Լավագույն մարդասիրական ֆիլմ» մրցանակին:

Ֆիլմը նվիրված է ազգերի փրկության նվիրյալների հիշատակին՝ մարդկանց, որոնք իսպառ ոչնչացումից փրկել են քրիստոնյա ժողովուրդների զավակներին։

Ֆիլմի ռեժիսոր՝ Արա Մնացականյան, սցենարիստ՝ Ամբեր Կարլինս (ԱՄՆ), պրոդյուսեր` Մանվել Սարիբեկյան, օպերատոր՝ Աշոտ Մկրտչյան, արտադրող ընկերություն՝ «Ման Փիքչերս Փրոդաքշեն»:

Հիշեցնենք․ ֆիլմը ստացել է պետական ֆինանսական մասնակի աջակցություն ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող «Հայաստանի ազգային կինոկենտրոն»-ի կողմից:

Շնորհավորում ենք ֆիլմի ստեղծագործական կազմին և մաղթում նորանոր հաջողություններ։

https://ncca.am/hy/films/376-amerikaci-bari-samaraciner

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում