Իրանի դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության նվազեցման գործում

  • 24.09.2022
  • 0
  • 57 Views

Իրանական «Ռահբորդ Մոասեր» (Ժամանակակից ռազմավարություն) լրատվական վերլուծական կենտրոնը զրուցել է Թեհրանի «Արաքս» շաբաթաթերթի և «Արաքս նյուզի» գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանի հետ, որը թարգմանաբար ներկայացնում ենք ամբողջությամբ։

Իրանը պետք է որդեգրի հստակ քաղաքականություն, որպեսզի կարողանա իր ազդեցիկ դերակատարությունն ունենալ հայ-ադրբեջանական հակամարտությունում. Մովսես Քեշիշյան

«Արաքս» շաբաթաթերթի և «Արաքս նյուզի» գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը մեր հետ զրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե Իրանը կարո՞ղ է միջնորդել Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը կարգավորելու գործում, ասաց. Իրանը 90-ականներին փորձեց Հայաստանի և Ադրբեջանի միջև ստանձնել միջնորդի դերը, բայց հաջողություն չարձանագրվեց: Այնուհետտարածաշրջանային ու միջազգային այլ միջնորդներ ստանձնեցին այդ դերը, միջազգային կարգավիճակ տալով հարցին: Իհարկե, այս միջնորդությունները ևս որոշակի արդյունք չունեցան, այլ միայն 1994-ից մինչև 2016 թվականը կարողացան հարաբերական խաղաղություն բերել տարածաշրջանին:

Պարոն Քեշիշյանը  հավելեց. Ինչպես (Իրանի) Հեղափոխության Առաջնորդը Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հստակորեն նշեց Իրանի համար առկա կարմիր գծերի մասին, Իրանը միջնորդության փորձին զուգահեռ պետք է որդեգրի կոնկրետ և հստակ քաղաքականություն, որպեսզի կարողանա իր ազդեցիկ դերակատարությունն ունենալ այս խնդրում:

«Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը նշեց. «Ցավոք երբեմն արևմտյան, այդ շարքում մեծ և հայտնի, լրատվամիջոցներ ինչպես Reuters և Associated Press լրատվական գործակալությունները թյուրիմացաբար կամ միտումնավոր կերպով աղավաղում են պարզ խնդիրը որ ադրբեջանական հարձակումը կատարվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա և դա չի կարելի նույնացնել Արցախյան հակամարդության հետ, որը որ Ադրբեջանը փորձում է իր ներքին խնդիրը համարել:

Քեշիշյանը հավելեց. «Իրականությունն այն է, որ Ադրբեջանի այս ագրեսիան ամբողջովին տարբերվում էր Ղարաբաղյան 44-օրյա պատերազմից, և այս պատերազմից հետին նպատակներ հետապնդող կողմերը իրենց ցանկալի արդյունքին չեն հասնելու:

Բացի այդ, այս պատերազմը տարբերվում է նաև նրանով, որ հարցականի տակ է դնում ՀՀ-Իրան քանիհազարամյա ընդհանուր սահմանը, դրանով իսկ ուղղակիորեն սպառնում երկու երկրների կենսական շահերը:

Իրանահայ վերլուծաբանը կարծիք հայտնեց, որ Իրանին՝ որպես միջնորդ ներգրավվելը այս հակամարտությանը ոչ միայն ցանկալի, այլ նաև անհրաժեշտ է, մանավանդ, որ հակամարտության երկու կողմերն էլ պատմական և բարեկամական հարաբերություններ ունեն Իրանի հետ և դրական են վերաբերվում վերջինիս նկատմամբ: Դրա ապացույցն է նաև ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հեռախոսազրույցը:

Քեշիշյանը անդրադառնալով որոշ փորձագետների այն մտքերին, որ իբր այս հակամարտությունը անդրտարածաշրջանային ուժերը և հատկապես Ֆրանսիան են հրահրել, որպեսզի կարողանան հնարավորինս պակսեցնեն ճնշումը Ուկրանիայի վրայից, ասաց. Եթե առկա չլիներ ԵՄ-Ադրբեջան գազային պայմանագրերը, հատկապես այս օրերին, երբ ձմռան շեմին ենք, ու եթե Հայաստանն ունենար այն ռազմական հզոր ռեսուրսները, որոնցով կարողանար ազդել ոչ միայն տարածաշրջանի, այլև Եվրոպայի վրա, ապա կարող էին քննարկման առարկա դառնալ նման տեսություններ: Հարցին ճիշտ պատասխան տալու համար պիտի տեսնել, ո՞վ, ի՞նչ է շահում այս պատերազմից: Իսկ այս հարցի պատասխանը գտնելու համար պետք է նայել 2020 թվականի Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի արդյունքներին ու հետևանքներին, և տեսնել, թե ո՞ր խմբավորումներն ու ուժերը, ո՞ր երկրների օգնությամբ ու միջամտությամբ են հայտնվել տարածաշրջանում, և ո՞ր կողմերի շնորհիվ Ղարաբաղյան հակամարտության մեջ միանգամայն Բաքուն հայտնվեց հաղթողի դիրքում:

44-օրյա պատերազմի ավարտին Թուրքիան, հարյուրամյա բացակայությունից հետո ոտք դրեց Կովկաս և Ադրբեջանում ու Լեռնային Ղարաբաղում հիմնեց իր ռազմաբազան, որը շատ կարևոր և մեծ նշանակություն ունի այդ երկրի համար և օգնելու է նրան հասնել իր հնամյա պանթուրքիստական նպատակին՝ միավորել այսպես կոչված «թյուրքական երկրները»:

Մյուս կողմից տարբեր անունների նեքո, այդ թվում՝ գյուղատնտեսության և գերզարգացած քաղաքներ հիմնելու, ամրապնդվեց Իսրայելի ներկայությունը Ադրբեջանում, Լեռնային Ղարաբաղի հարավում և Իրանի սահմանամերձ շրջաններում, ինչպես նաև իսրայելական հետախուզական և հարվածային ԱԹՍ-ներ տեղակայվեցին Ադրբեջանում, որոնք պահաջված պահին տարբեր նպատակներով (դիվերսիայի և լրտեսության) կարող են օգտագործվել Իրանի դեմ: Սա ևս այն պատերազմի արդյունքն էր, որը հիմնականում ղեկավարում և աջակցում էին Թուրքիան և Իսրայելը:

Քեշիշյանը եզրակացրեց. Մեկ կողմից Ղարաբաղյան պատերազմում Թուրքիան և Իսրայելը աջակցում էին Ադրբեջանին, մյոս կողմից Հայաստանում լուրջ մտահոգություններ կային Ռուսաստանի, ինչպես նաև ՀԱՊԿ-ի դիրքորոշմների վերաբերյալ, ինչի հետևանքով, բնականաբար, առաջացել է վակկում, որում Իրանը կարող է դեր ստանձնել:

Պետք է հավելել նաև, որ Իրանի բացակայությունը տարածաշրջանում հնարավորություն է ստեղծել երրորդ երկրների ներկայության համար, իսկ այսօր՝ Էբրահիմ Ռայիսիի կառավարման օրոք, Իրանը ձգտում է ազդեցիկ ներկայություն ունենալ Հարավային Կովկասում, որը ինչ որ-չափով կարող են նվազեցնել մտահոգությունները:

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում