Եվրախորհրդարանի պատգամավոր Չինցիա Բոնֆրիսկոն անդրադարձել է ադրբեջանական խոշտանգումներին եւ ԵՄ-ից դիվանագիտական լուծում պահանջել

  • 20.09.2022
  • 0
  • 80 Views

Եվրախորհրդարանի պատգամավոր Չինցիա Բոնֆրիսկո․

Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ եվրոպական լռությունը, այս օրերի զինադադարից հետո չպետք է դառնա բախումների ժամանակ կատարվածի մեղսակիցը նույնպես։

Ռազմաճակատից մեզ են հասնում հայ կին զինծառայողների նկատմամբ բռնությունների և խոշտանգումների ռազմական ծանր հանցագործությունների ցուցմունքներ, տեսանյութեր և պատկերներ, որոնք անհապաղ պետք է ճշտվեն մեր հիմնարկների քննչական հանձնաժողովների կողմից։

Բացի այդ, ինչպես Ռուսաստանի դեպքում, այս պարագայում եւս մենք գտնվում ենք միջազգային իրավունքի լուրջ խախտումների համատեքստում։ Չեմ կարծում, որ Եվրոպան ցանկանում է հայկական ժողովրդավարությունը գնահատել ավելի պակաս արժանի:

Նենսի Փելոսիի այցը Հայաստան՝ Ցեղասպանության հուշահամալիր, մեզ հստակ կերպով հասկացնել է տալիս, որ այս դեպքում նույնպես մեզ անհրաժեշտ է ճշմարտությունն ասելու քաջություն։ Եվրամիությունը պետք է քաղի այս դասը:

Հայաստանի հետ մեր հարաբերությունները քաղաքական և տնտեսական դաշտից հեռու են գնում։ Արդարև, մենք կապված ենք ընդհանուր մշակութային արմատներով, քրիստոնեության ակունքներին, որոնց վրա հիմնված է մեր մտածողությունը, մեր պահանջը ունենալ մի աշխարհ, որտեղ բոլոր անհատներն ունեն հավասար արժանապատվություն:

Այդ իսկ պատճառով պահանջում ենք, որպեսզի Եվրամիությունը գտնի դիվանագիտական ​​լուծում, որի նպատակը կլինի բոլորի համար կայուն և տևական խաղաղությունը: Այս հակամարտությունը շատ երկար է շարունակվում, և այսօր բացակայում են Ադրբեջանի կողմից նոր հարձակումից խուսափելու համար անհրաժեշտ նախադրյալները։

Շնորհակալություն ենք հայտնում Եվրախորհրդարանի պատգամավոր Անն Չինցիա Բոնֆրիսկոյին իր դավանած բարձր արժեքների և մշտապես արդարության կողքին կանգնելու համար։

Grazie a Anna Cinzia Bonfrisco per la fedeltà ai valori e alla giustizia.

Unione degli Armeni d’Italia – Իտալիոյ Հայոց Միութիւն

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում