Սերգեյ եւ Լուսինե Խաչատրյանները փայլեցին չեխական «Concentus Moraviae» փառատոնում

  • 04.07.2022
  • 0
  • 480 Views

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Concentus Moraviae» 27-րդ ամենամյա երաժշտական փառատոնն այս տարի այքի ընկավ աշխարհահռչակ հայ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի ու տաղանդաշատ դաշնակահար Լուսինե Խաչատրյանի մասնակցությամբ և փայլուն ելույթներով։

Հունիսի 23-ին հայ տաղանդավոր երաժիշտները ելույթ ունեցան Վալտիցե դղյակում, ուր արժանացան հիանալի ընդունելության։

Իսկ հունիսի 25-ին նրանք ելույթ ունեցան Իվանչիցե քաղաքում։ Համերգին ներկա էին նաեւ Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանն ու դեսպանության դիվանագիտական անձնակազմը։

Փառատոնային ելույթների ժամանակ Խաչատրյանները կատարեցին Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Էդուարդ Միրզոյանի և Էդուարդ Բաղդասարյանի գործերը, արժանանալով ներկա հանդիսատեսի բարձր գնահատանքին։

Հիշեցնենք, որ Սերգեյ Խաչատրյանն անցյալ տարի հոկտեբերին ելույթ էր ունեցել Պրահայի Ռուդոլֆինումի Դվորժակի դահլիճում։

Լուսանկարները՝ Հայաստանի դեսպանության եւ երաժիշտների ֆեյսբուքյան էջերից։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում