Հայաստանի բասկետբոլի հավաքականը՝ Եվրոպայի փոքր երկրների չեմպիոն

  • 04.07.2022
  • 0
  • 83 Views

Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց հավաքականը Մալթայում անցկացված Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում եզրափակիչում հաղթեց Մալթայի բասկետբոլի տղամարդկանց հավաքականին և հռչակվեց Եվրոպայի փոքր երկրների չեմպիոն:

Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց հավաքականը եզրափակիչում 84։68 հաշվով պարտության մատնեց Մալթայի թիմին, որը կիսաեզրափակիչում 59։52 հաշվով հաղթել էր Ադրբեջանին։ Հայաստանի թիմը կիսաեզրափակիչում մրցել էր Անդորրայի հավաքականի հետ եւ առավելության հասել 93։66 հաշվով։

Նշենք , որ Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց հավաքականը մարզում է ամերիկահայ Ռեքս Կալամյանը։ այս մասին հայտնում է – SLIM.amը։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում