Խաչատուր Ավետիսյանի «Հայկական օրատորիում»-ը, Կոմիտասի և այլոց ստեղծագործությունները կատարող Մայրաքաղաքի երգչախումբը իր գոյության 70-ամյակի և դիրիժոր Մարտին վան դեր Բրյուխեի 25-ամյակի գեղեցիկ առիթներով Armenië op 1000 vleugels – Armeense klanken (Հայաստանը 1000 թևերի վրա – հայկական հնչյուններ) խորագրով համերգ ունեցավ Ամստերդամի սբ. Dominic եկեղեցում (Dominicuskerk): Համերգն ուղեկցվեց Հուֆդստադ երգչախմբի , հայկական համույթի և սոպրանո՝ Ռուզաննա Նահապետյանի կատարումներով։ Այս մասին տեղեկացնում է Նիդերլանդական օրագիրը (nidoragir.com)։


Կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի՝ ժողովրդական գործիքների համար գրած «Օրատորիա» ստեղծագործությունը գրվել է 1985 թվականին՝ ի հիշատակ 1915թ.Հայոց Ցեղասպանության ։ Այս հուզիչ ստեղծագործությունը լրացվում է հայկական պատարագի և ավանդական երգերով։ 1000 թևերը խորհրդանշում են հույս, հարմարավետություն, տոկունություն և լավատեսություն:
Համերգին ներկա էին Նիդերլանդներում և Լյուքսենբուրգում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը, Նիդերլանդների քաղաքական վերնախավի ու հայ համայնքի ներկայացուցիչներ, արվեստասեր քաղաքացիներ:
orer.eu




