
Այսօր՝ 2022 թվականի հունիսի 12-ին, Սոֆիայի հայության համար նշանակլի օր էր։ Իր դռները բացեց «Սուրբ Աստվածածին» նոր եկեղեցին, որտեղ առաջին պատարագը մատուցեց Հայ Առաքելական եկեղեցու Սոֆիայի հոգեւոր հովիվ Տեր Գուսան ավագ քահանա Հադավյանը։ Առաջին անգամ եկեղեցու զանգերն ազդարարեցին եկեղեցական ծառայության սկիզբն ու ավարտը։ Դեռեւս 2006 թվականին սկսված եկեղեցու շինարարությունը վերժացես պսակվեց հաջողությամբ։ 16 տարի անց հայ հավատացյալ համայնքը կարողացավ պատարագի մասնակցել լուսաովր ու ընդարձակ եկեղեցում։
Եկեղեցու բացումը իրականություն է դարձել նվիրատուների, եկեղեցական վարչության եւ երիտասարդ հայորդիների անխոնջ աշխատանքի շնորհիվ, որին նպաստել են Սոֆիայի քաղաքապետարանը և Բուլղարիայի Նախարարների խորհրդի կրոնական գործերի տնօրինությունը։
Ըստ նախնական տվյալների եկեղեցու պաշտոնական բացումը եւ օծումը տեղի կունենա այս տարի սեպտեմբերին։
Լուսանկարները՝ Անտոնի Ստեֆանովի եւ Գրիգոր Թոփակբաշյանի
orer.eu




