Գերմանիայի Հայոց Թեմը խստագոյնս դատապարտում է Բեռլինում տեղի ունեցած ոճիրը

  • 10.06.2022
  • 0
  • 409 Views

Լուսաբանութիւն

Երէկ առաւօտեան, Բեռլինի մէջ տեղի է ունեցել անմարդկային մի արարք։ 29 տարեկան մի անձ ինքնաշարժով, մեծ հաւանականութեամբ դիտումնաւոր, մխրճուել է մարդկանց մէջ եւ վրաերթի ենթարկել մի շարք անմեղ անձանց։ Այս պահի դրութեամբ զոհուել է մէկ անձ, ծանր ու թեթեւ մարմնական վնասուածքներ են ստացել մի շարք քաղաքացիներ, որոնց մէջ նաեւ դպրոցահասակ երեխաներ։ Վնասուածք ստացած որոշ անձանց վիճակը գնահատւում է չափազանց ծանր։

Ըստ մամուլի հաղորդումների, այս անմարդկային, մարդատեաց արարքի հեղինակը մեծ հաւանականութեամբ, սակայն դեռեւս ամբողջապէս չփաստուած տուեալների համաձայն, հայաստանցի գերմանահպատակ մի անձ է` Գոռ Հ. անուն-ազգանունով։ Դարձեալ ըստ մամուլի հաղորդումների, ոճիրը գործած անձը ունեցել է հոգեկան խնդիրներ եւ մեծ հաւանականութեամբ արարքը գործել է հոգեկան խանգարմունքի պայմաններում։ Յուսով ենք, ոստիկանութիւնը եւ համապատասխան միւս մարմինները կը պարզեն այս չարաբաստիկ դէպքի հետ առնչուած բոլոր մանրամասնութիւնները։

Կ’ուզէինք մեր հայրենակիցներին եւ բոլոր հետաքրքրուողներին տեղեկացնել, որ Գերմանիայի Հայոց Առաջնորդարանի տուեալներով արարքը գործած անձը անծանօթ է մեր համայնքային շրջանակներին։ Այս պահի դրութեամբ մենք չգիտենք որեւէ անձի, որ ճանաչում է նրան։

Այնուհանդերձ, ինչպիսին էլ լինեն այս արարքի շարժառիթները, ով էլ լինի այն գործած անձը, Գերմանիայի Հայոց Առաջնորդարանը խստագոյնս դատապարտում է այս անմարդկային արարքը եւ իր համերաշխութիւնն է յայտնում բոլոր տուժածներին։ Մերժելով մերժում ենք նման բնոյթի ցանկացած արարք` անկախ գործած անձի հպատակութիւնից եւ ազգային-կրօնական պատկանելիութիւնից։

Մենք աղօթում ենք ոճրագործութեան զոհ դարձած անձի հոգւոյն խաղաղութեան, ինչպէս նաեւ բոլոր վիրաւորուածների շուտափոյթ ապաքինման եւ առողջութեան համար։

Աստուած պահապան բոլորիս։

Գերմանիայի Հայոց Թեմ

Իր հերթին կատարվածի մասին թղթակցություն է ուղարկել նաեւ Տօքթ.Սարգիս Ատամը Գերմանիայից։

8 Յունիս 2022 թուականին  Պեռլինի մէջ  տեղի  ունեցաւ ոճիր մը. 29 տարեկան անձ մը ինքնաշարժով մխրճել է մարդկանց մէջ եւ  վրաերթի ենթարկել է շարք մւ անմեղ անձեր:Ոճիրի հետեանքով  զոհուել է դպրոցական աշակերտներու խումբի  ուղեկցող ուսուցիչուհի  մը , իսկ  աշակերտներու 14-ը տարբեր աստիճաններով մարմանական  վնասուծքներով  վիրաւորուեր են,որոնցմէ 8-ը ծանր է:

Ըստ  Պեռլինի դատախազութեանը յայտարարութեան տուեալններու ոճիրի հեղինակը, երկար  ատենէ  ի վեր կը տառապի  հոգեկան խանգարումէ  եւ Շիզոֆրենիի  հիւանդ է ու կը  գտնուի բուժման մէջ, ոճիրի  պատճառի հետ կապուած քաղաքական կամ ահաբեկչութեան որ եւ է հետք մը չէ  տեսնուէր: Գերմանահպարակ  յանցագործի կասկածեալ Հայը  ուղարկուել է հոգեբուժական հիւանդանոց։

Ըստ  իս,այս  աղետի առաջացման և շիզոֆրենիկ հիւանդի` անձի մը քրեական կասկածեալ դառնալու պատասխանատուութիւնը պէտք է փնտրել յատկապէս Շիզոֆրենիկ հիւանդի բժշկին , Գերմանիայի ոստիկանութեան ու համապատասխան  մարմիններուն պատասխանատութեան մէջ, որոնք թույլ տուած են Շիզօֆրէնի հիւանդի մը  ինքնաշարժ վարել:

Աստուած նորահանգուցեալ  ուսուցիչուհին  հոգին  լուսաւորէ եւ  կը  ցաւակցիմ անոր  հարազատներուրու հետ. Իսկ մարմնի վնասուածքներ ստացող  աշակերտներուն ալ  կը  մաղթեմ  շուտափութ առթղջութիւն եւ  իրենց նախկին առողջութեան  անյապաղ  վերականգնումը։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում