
Տավուշի մարզում, հայ-ադրբեջանական սահմանին արդեն 8 դար կանգնած Ոգեղեն Սահմանապահը՝ Խորանաշատը, բացի հոգևոր և մշակութային հաստատություն լինելուց, եղել է նաև գիտակրթական խոշորագույն կենտրոն: Այն իր մանկավարժական գործունեությամբ Միջնադարյան Հայաստանի գիտական կարևորագույն առանցքներից մեկն է:
Եվ ահա այսօր, Խորանաշատից արևելք ընկած Չինարի գյուղի մշակույթի տանը տեղի ունեցավ գիտաժողով՝ հարգանքի տուրք՝ նվիրված այս խոշոր գիտական կենտրոնի հիմնադրման 800-ամյակին:
Ողջույնի խոսքով հանդես եկան Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը:
Տեղի ունեցավ նաև «Խորանաշատ 800» պատկերագրքի շնորհանդեսը, զեկուցմամբ հանդես եկավ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական քարտուղար Վահե Թորոսյանը:
Օրվա ամփոփումը տեղի ունեցավ ազգագրական համերգով: Երեկոյան նույն մշակույթի տանը համերգային ծրագրով ելույթ ունեցավ «Ակունք» ազգագրական երգի-պարի համույթը:
orer.eu

