Հանրապետական մաղթանք և այց Սարդարապատի հուշահամալիր Հանրապետության տոնի առիթով

  • 28.05.2022
  • 0
  • 48 Views

Մայիսի 28-ին Հանրապետության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Սուրբ Գայանե վանքում  կատարվեց Հանրապետական մաղթանք: Արարողությունը հանդիսապետեց Մայր Աթոռի Արարողակարգի և արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Հոգևորականաց դասը և ներկա ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված Հայաստանի Հանրապետության անսասանության, խաղաղ և բարօր կյանքի համար:

Մաղթանքի ավարտին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները այցելեցին Սարդարապատի հուշահամալիր, որտեղ Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի, թեմի եկեղեցականների և Արմավիրի համայնքապետ Դավիթ Խուդաթյանի ուղեկցությամբ եկեղեցականները ծաղկեպսակ դրեցին հուշակոթողի առջև, ապա աղոթեցին մայիսյան հերոսամարտերում զոհված քաջորդիների հոգիների հանգստության համար:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում