Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, համատեղության կարգով, նշանակվել է Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աթենք)։ Այդ մասին հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահը։
Հիշեցնենք, որ դեսպան Տիգրան Մկրտչյանը Հայաստանը ներկայացնում է ոչ միայն Հունաստանում, այլեւ՝ Ալբանիայում։
orer.eu