Լուսանկարում՝ Սերգեյ Ժադան
Ուկրաինացի գրող Սերգեյ Ժադանի «Որբանոցը» գիրքն ընդգրկվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի 2022 թվականի գրականության մրցանակի եզրափակիչ փուլի երեք մասնակիցների ցանկում:
ՎԶԵԲ-ի գրականության մրցանակը շնորհվում է գրեթե 40 երկրների թարգմանված գրականության ցանկից, այն երկրների, որտեղ բանկը ներդրումներ է կատարում՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայից մինչև Կենտրոնական Ասիա, Արևմտյան Բալկաններ և Հարավային և Արևելյան Միջերկրական ծով:
Գլխավոր մրցանակը շնորհվում է գրական գեղարվեստական գրականության լավագույն ստեղծագործությանը, որն ի սկզբանե գրվել է այս երկրներից որևէ մեկում, որը թարգմանվել է անգլերեն և հրատարակվել է Մեծ Բրիտանիայի կամ Եվրոպայում գործող հրատարակչության կողմից նախորդ տարվա ընթացքում:
Այս տարվա եզրափակիչ փուլի երկու մասնակիցներտց մեկը Հունաստանից է (Օգյուստ Կորտոյի «Կատերինայի գիրքը») և մյուսը՝ Սլովակիայից (Մոնիկա Կոմպանիկովայի «Նավակ համար հինգը» գիրքը):
Հաղթող գիրքը կստանա 20,000 եվրո գլխավոր մրցանակը, որը հավասարապես կբաշխվի հեղինակի և թարգմանչի միջև: Երկու մյուս տիտղոսակիր գրողները կստանան 8000 եվրո՝ նույն կերպ բաժանելու պայմանով:
ՎԶԵԲ-ի 2022 թվականի գրականության մրցանակի հաղթողը կհայտարարվի հունիսի 13-ին:
orer.eu