ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը, որը մեծ հարգանք, ժողովրդականություն է վայելել խորհրդային տարիներին, գնահատված ու սիրված է նաև մեր օրերում, հունվարի 27-ին տոնում է ծննդյան 85-ամյակը: Տարվա ընթացքում մաեստրոյին...
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը, որը մեծ հարգանք, ժողովրդականություն է վայելել խորհրդային տարիներին, գնահատված ու սիրված է նաև մեր օրերում, հունվարի 27-ին տոնում է ծննդյան 85-ամյակը: Տարվա ընթացքում մաեստրոյին նվիրված բազմաբնույթ միջոցառումներ կանցկացվեն, սակայն տարեդարձը կնշվի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի «Տիգրան Մանսուրյան 85» լայնամասշտաբ...
2024 թվականի փետրվարի 28-ին, 29-ին և մայիսի 1-ին Գերմանիայի Գերա քաղաքի «Գերա» համերգային դահլիճում կայանալու է Վաչե Շարաֆյանի Սիմֆոնիա 3 «Երգող ծիրանների տեսքով» (”In shape of singing apricots”) ստեղծագործության համաշխարհային պրեմիերան։ Ստեղծագործությունը գրված է սիմֆոնիկ նվագախմբի և դուդուկի համար և գրվել է հատուկ «Գերա» ֆիլհարմոնիկ նվագախմբի համար, որի կատարմամբ...
Միլանի սիմֆոնիկ նվագախմբի՝ Orchestra Sinfonica di Milano նոր երաժշտական ղեկավար է նշանակվել վիեննաբնակ հայտնի ջութակահար եւ դիրիժոր Էմանուել Ճգնավորյանը՝ հայտնի կոմպոզիտոր եւ դիրիժոր Լորիս Ճգնավորյանի որդին։ Ջերմորեն շնորհավորում ենք մեր տաղանդավոր հայրենակցին, եւ մաղթում մեծ հաջողություններ։ Ընդամենը 28 տարեկան Ճգնավորյանն արդեն ունի հիանալի ուսումնական ծրագիր, նաև որպես ջութակահար. անցյալ...
2023 թվականի ավարտը Չինաստանում նշանավորվեց Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված միջոցառումների շարքով։ Պեկինում առաջին անգամ անցկացվեց հայ մեծ կոմպոզիտորի անունը կրող միջազգային մրցույթ՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Խաչատրյանի անվան մրցույթը համատեղ կազմակերպել էին «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը, Չինաստանի ազգային օպերային թատրոնը և Չինաստանի պետական կառույցները։ Մրցույթի անցկացմանը Չինաստանում խրախուսել է ՀՀ...
Ֆրանսիական հեղինակավոր Mezzo հեռուստաալիքի հետ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համագործակցության արդյունքում մինչև 2024թ․ փետրվարի 1-ը «Mezzo»-ի եթերում ցուցադրվելու են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգների տեսագրություններ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, հավատարիմ իր առաքելությանը, արտասահմանյան լսարանին է ներկայացնում հայ կոմպոզիտորական արվեստը։ Համերգների ծրագրերում կհնչեն Արամ Խաչատրյանի, Ավետ Տերտերյանի, Էդվարդ Բաղդասարյանի, Առնո...
Վահագ Ռաշը ամանորյա նոր երգ է ներկայացրել, որի երաժշտության հեղինակը ինքն է, իսկ խոսքերը գրել է նրա մայրիկը` Անահիտ Սիմոնյանը։ «Երգը գրվել է մեկ տարի առաջ։ Վաղուց պլանավորել էի ամանորյա տրամադրությամբ երգ ստեղծել, բայց չէր ստացվում: Անցած տարի, երբ վերադարձա հերթական ամանորյա միջոցառումից, երգը միանգամից ստեղծվեց, բարեբախտաբար մայրիկս էլ...
Արամ Խաչատրյանի 120-ամյակի շրջանակում կոմպոզիտորի տուն-թանգարանում տեղի է ունեցել «Աշխարհահռչակ հայեր. Արամ Խաչատրյան» թեմային նվիրված նամականիշի մարման արարողությունը: Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արտակ...
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի Օպերայի և բալետի ազգային թատրոնում տեղի է ունեցել Հայաստանի ազգային հերոս, Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար Հովհաննես Չեքիջյանի 95-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն։ Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, պաշտոնատար այլ անձինք, հոգևոր դասի ներկայացուցիչներ։ Ելույթ են...
Դվորժակի «Ռուսալկա»(Ջրահարսը) քնարական հեքիաթ- օպերան Մեծ Բրիտանիայի կինոթատրոններում կցուցադրվի ուղիղ եթերում ՝ 2024 թվականի հունվարի 24-ին, ժամը 18.45-ին, Encore-ի ցուցադրություններով՝ կիրակի օրը՝ 2024 թվականի հունվարի 28-ին, ժամը 14:00-ին։ Ֆիլմ օպերան հնարավոր կլինի դիտե լ միայն Մեծ Բրիտանիայի տարածքում։ Ջրային ոգի Ռուսալկան ընտանիքի հետ ապրում է անտառային լճի մաքուր ջրերում։...
Դեկտեմբերի 19-ին Պրահայի նոր քաղաքապետարանի դահլիճում Երաժշտական տաղանդների բարեկամների միությունը կազմակերպել էր Սուրբծննդյան համերգային երեկո, որի զարդն էին միլանաբնակ սոպրանո Մարիա Սարդարյանը եւ պրահայաբնակ իսլանդացի մեցցո-սոպրանո Առնհեյդուր Էիրիկսդոտտիրը։ Նրանց նվագակցում էր դաշնակահար եւ երգիչ Ահմադ Հեդարը։ Մեկ ժամանոց ծրագիրը կազմված էր ամենայն բծախնդրությամբ՝ առաջնահերթությունը տրված էր հայտնի արիաներին ու...
