Նոյեմբերի 23-ին Պրահայի Կարլի համալսարանի Կրիստալ կենտրոնի սրահում տեղի ունեցավ հայ-չեխական գրական ձեռնարկ, որի ընթացքում ներկայացվեցին երեք կարեւոր թեմաներ։ Նախ դեռեւս Չեխոսլովակայիում հայագիտության սկզբնավորման պատմությանն ու հայագիտության մեծ ռահվիրա Յարոմիր Յեդլիչկայի գործունեությանն անդրադարձավ Կարլի...
Նոյեմբերի 23-ին Պրահայի Կարլի համալսարանի Կրիստալ կենտրոնի սրահում տեղի ունեցավ հայ-չեխական գրական ձեռնարկ, որի ընթացքում ներկայացվեցին երեք կարեւոր թեմաներ։ Նախ դեռեւս Չեխոսլովակայիում հայագիտության սկզբնավորման պատմությանն ու հայագիտության մեծ ռահվիրա Յարոմիր Յեդլիչկայի գործունեությանն անդրադարձավ Կարլի համալսարանի դոկտորանտ, ՕՐԵՐ ամսագրի orer.eu կայքէջի գլխավոր խմբագիր Աննա Կարապետյանը։ Նա հետաքրքիր փաստեր հրապարակեց հայ-չեխական...
Այսօր, 2025 թվականի նոյեմբերի 4-ին առավոտյան ժամը 15-ին կյանքին հրաժեշտ տվեց 12 տարի Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, կարդինալ Դոմինկ Դուկան։ Ստորեւ ներկայացնում ենք կարդինալի բացառիկ հարցազրույցը ՕՐԵՐ եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանին, որ տպագրվել է ՕՐԵՐ-ի 2012 թվականի 63-րդ համարում։ ՕՐԵՐ ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանի հարցազրույցը Չեխիայի...
Հոկտեմբերի 22-ին, ժ. 18:00-ին Պրահայի Ազգային փոքրամասնությունների տանը ՝ Dům národnostních menšin-ում (հասցեն՝ Vocelova 602/3, 120 00 , Praha 2) տեղի կունենեա Հայ նկարիչների գեղանկարների ցուցահանդեսի բացումը։ Ձեռնարկի կազմակերպիչներն են Armenian Artists Project (armenianartistsproject.org) բարեգործական առցանց պատկերասրահը (ԱՄՆ), «Քոչար» մշակութային հիմնադրամը (Հայաստան) եւ ՉԱՐՄ (ČARM) հասարակական կազմակերպությունը (Չեխիա)։ Միջոցառման...
Սեպտեմբերի 26-ին Պրահայի կենտրոնում՝ Յունգմանի հրապարակում գտնվող Սուրբ Աստվածամոր եկեղեցու վանքային ամբիտում բացվել է հայտնի լուսանկարիչ, Չեխիայի ֆոտոարվեստի ֆեդերացիայի նախագահ Գարիկ Ավանեսյանի եւ հայտնի քիմիկոս ու լուսանկարիչ Իվան Միկշիկի անհատական ցուցահանդեսը։ Այստեղ ներկայացված են վերջին տարիներին աշխարհի զանազան երկրներում կատարած լուսանկարչական աշխատանքները։ Իվան Միկշիկի թեման թռչուններն են, կենդանիները եւ...
Սեպտեմբերի 18-ին Պրահայի Յակուբսկա գալերիայում թեւածում էր ոչ միայն Ազնավուրի երգն ու երաժշտությունը, այլեւ Երեւանի Տերյան մշակութային կենտրոնից բերված 15 գեղեցիկ զգեստները յուրօրինակ «պար էին բռնել»՝ խորհրդանշելով ազնավուրյան արվեստի անսահմանությունը։ Եթե ամիսներ առաջ Պրահայում Ազնավուրի արվեստին անդրադարձը ամերիկահայերի թատերականացված բալետի միջոցով էր, ապա այս անգամ Ազնավուրին Պրահա էր բերել...
Սեպետեմբերի 12-ին Բեթլեհեմյան մատուռի համերգային սրահում ավարտվեց «Կոնցերտինո Պրահա» 59-րդ մրցույթի փողային գործիքների անվանակարգում եզրափակիչ փուլի 4 մասնակիցների ելույթները՝ Պարդուբիցեի կամերային ֆիլհարմոնիկի նվագակցությամբ։ Դիրիժորական վահանակի մոտ էր մեր հայտնի հայրենակից Վահան Մարտիրոսյանը, որը 2025 թվականի սեպտեմբերից այս նվագախմբի գլխավոր դիրիժորն է։ Մրցույթում հաղթող ճանաչվեց հարավկորեացի հոբոյահարուհի Ռաուն Հոնգը։ Ժյուրին...
Ինչպես արդեն նշել էինք, Չեխական Օստրավայում օգոստոսի 11-ից 15-ը անցակացված «Ֆոլկլոր առանց սատմաններտ» սիջազգային երաժշտական փառատոնում հանդես եկավ «Արաքս» Հայկական ժողովրդական պարախումբը, որը ժամանել էր ֆրանսիական Գրենոբոլից եւ ուկրաինական Խարկովից։ Նշենք, որ խմբի մի մասը պատերազմի հետեւանքով տեղափոխվել է Ֆրանսիա։ Փառատոնում «Արաքսը» ներկայացրել է Հայաստանը։ 27-րդ միջազգային երաժշտական փառատոնը...
Հարգելի հայրենակիցներ, օգոստոսի 17-ին ժամը 13-ին Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում տեղի կունենա Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի՝ Խաղողօրհնեքի Սուրբ Պատարագ։ Պատարագիչն է Հայ առաքելական եկեղեցու Չեխիայի, Սլովակիայի եւ Հունգարիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը։ Պատարագին մասնակցելու է նաեւ կանանց երգչախումբը՝ Հայկ Սրկ. Ութիջյանի ղեկավարությամբ։ Պատարագի վերջում կկատարվի Խաղողօրհնեքի արարողություն։ orer.eu
Ուկրաինայի Խարկով քաղաքի և Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի «Արաքս» պարային համույթը Հայաստանը կներկայացնի Միջազգային պարային «Ֆոլկլոր առանց սահմանների» փառատոնում, որը օգոստոսի 11-ից կանցկացվի չեխական Օստրավա քաղաքում։ Համույթը հիմնադրվել է 2009 թ. Խարկով քաղաքում և ունի Ուկրաինայի ժողովրդական գեղարվեստական կոլեկտիվ կոչումը: 2022 թ. համույթի մասնակիցների մի մասը պատերազմի հետևանքով տեղափոխվել է...
Հայ Առաքելական եկեղեցին մեր Տիրոջ Այլակերպության, Պայծառակերպության կամ ինչպես ընդունված է ասել Վարդավառի տոնը տոնախմբում է Սուրբ Հարութեան տոնից 14 շաբաթ կամ 98 օր հետո։ Պայծառակերպության տոնը նշվեց նաեւ Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում։ Պատարագիչն էր Չեխիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը։ Դպրաց դասին իր մասնակցությունը բերեց եւ հրաշալի երգեցողությամբ...
