Հոկտեմբերին Նյու Յորքում անցակացված Վիդեոարվեստի և փորձարարական ֆիլմերի փառատոն 2025-ում (VAEFF) չեխաբնակ գեղանկարիչ Տիգրան Աբրահամյանի եւ նրա որդու՝ կինոռեժիսոր Անդրան Աբրահամյանի կարճամետրաժ ֆիլմը արժանացել է ժյուրիի «Հատուկ հիշատակում» մրցանակին։ 4.45 րոպեանոց «Պատկերասրահ մուտքը արգելված...
Հոկտեմբերին Նյու Յորքում անցակացված Վիդեոարվեստի և փորձարարական ֆիլմերի փառատոն 2025-ում (VAEFF) չեխաբնակ գեղանկարիչ Տիգրան Աբրահամյանի եւ նրա որդու՝ կինոռեժիսոր Անդրան Աբրահամյանի կարճամետրաժ ֆիլմը արժանացել է ժյուրիի «Հատուկ հիշատակում» մրցանակին։ 4.45 րոպեանոց «Պատկերասրահ մուտքը արգելված է» ֆիլմի կոնցեպտը Տիգրան Աբրահամյանին է, օպերատորական, մոնտաժի եւ ձայնի աշխատանքը՝ Անդրան Աբրահամյանինը։ Իսկ երաժշտական...
Բելգիայի Հայկական Մշակույթի Կենտրոնում («Հայ Տուն») կայացավ Արամ Հովհաննիսյանի նոր բեմադրության՝ «Սայաթ-Նովա — Աշխարհի Հայ Սիրերգակ» համերգ-ներկայացման երկար սպասված պրեմիերան։ Ներկայացումը հանդիսատեսին բացեց Սայաթ-Նովայի բանաստեղծական և հոգևոր աշխարհը՝ միախառնելով խոսքը, երաժշտությունը և բեմական պլաստիկան ժամանակակից թատերական լեզվի մեջ։ Գլխավոր դերակատարը, բեմադրիչը, սցենարի հեղինակը, նկարչական ձևավորողն ու երաժշտական լուծումների հեղինակը...
Հոկտեմբերի 19-25-ը Երևանում կանցկացվի 17-րդ «ՌեԱ» (Ռեանիմանիա անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային) փառատոնը։ Հանդիսատեսին սպասվում է հագեցած մեկ շաբաթ` լի անիմացիոն ֆիլմերով, վարպետաց դասերով, բացառիկ նախագծերով ու ոլորտի միջազգային առաջատար մասնագետների հետ հանդիպումներով։ Փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 19-ին Կինոյի Տանը, ինչին կհաջորդի ֆրանսիացի հայտնի...
Հոկտեմբերի 4-ին Պրահայի Ֆրանսիական ինստիտուտի Kino 35 կինոդահլիճում ցուցադրվեց Մայքլ Գյուրջյանի «Ամերիկացի» ֆիլմը՝ գլխավոր դերակատարի ներկայությամբ։ Ցուցադրության կազմակերպիչ հայ-չեխական ČARM միության նախագահ Բելլա Կնյազչյանը ողջունելով ներկաներին՝ բեմ հրավիրեց ֆիլմի գլխավոր ռեժիսոր, սցենարի հեղինակ եւ գլխավոր դերակատար Մայքլ Գյուրջյանին, որը ներկայացրեց ֆիլմը։ Ֆիլմի ցուցադրությանը հետեւեց հյուրասիրություն, որի ընթացքում Մայքլ Գյուրջյանը...
Հոկտեմբերի 9-ին Փարիզի mk2 կինոթատրոնում ժամանակակից հայկական կինոյի ականավոր ներկայացուցիչ, կինոռեժիսոր, վավերագրող Հարություն Խաչատրյանի ներկայությամբ մեկնարկեցին վերջինիս ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները։ Ժամանակակից արվեստների Պոմպիդու կենտրոնի և Վավերագրական կինեմատոգրաֆիայի սինեմատեքի նախաձեռնությամբ շուրջ երկու ամիս շարունակ mk2 կինոթատրոնում կցուցադրվեն կինոռեժիսորի մի շարք ստեղծագործություններ, որոնց թվում՝ «Բանաստեղծի վերադարձը», «Սահման», «Վերադարձ դեպի խոստացված երկիր»,...
ENGLISH, FRENCH AND RUSSIAN TEXTS ARE BELOW Հարգելի´ հայրենակիցներ, Սիրով ցանկանում ենք տեղեկացնել, որ 2025թ. նոյեմբերի 20-21-ը Երևանում կկայանա Հայ արվեստի և մշակույթի ֆորումը: Մանրամասներին ծանոթնալու համար խնդրում եմ նայել ստորև հղումներում ներկայացված տեղեկատվությունը (հայերեն անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն)։ 1. Հայտարարություն՝ https://drive.google.com/drive/folders/1-d3JWPhXqy-6XtKs82mRT4vneZziAZKK?usp=sharing 2. Ֆորումի օրակարգ և մանրամանսներ՝ https://drive.google.com/drive/folders/10YBr7vdu458wJ6aPz3jb2s9JYnmlE9sb?usp=drive_link Մասնակցել ցանկացողները...
ՇԱՏ ՑԱՎԱԼԻ ԼՈՒՐ ՈՒ ԱՆՉԱՓ ՄԵԾ ԿՈՐՈՒՍՏ Հայաստանի կինոգործիչների միությունը ցավով հայտնում է, որ հանկարծամահ է եղել կինոօպերատոր, Հայաստանի կինոգործիչների միության անդամ, Հայաստանի կինոօպերատորների գիլդիայի անդամ, բազմաթիվ սիրված ու ճանաչված ֆիլմերի օպերատոր ԱՐՏԱՎԱԶԴ (ԱՐՏՈ) ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԸ։ Անհավատալի է, անիրական։ ԱՐՏՈՅԻ կորուստը մեծ ցավ պատճառող կորուստ է, մշակութային կորուստ, լավ մարդու,...
Կայացավ ռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» լիամետրաժ խաղարկային ֆիլմի միջազգային պրեմիերան Շվեյցարիայի Լոկառնոյի հեղինակավոր կինոփառատոնում՝ հանդիսանալով 78-րդ փառատոնի բացման ֆիլմը։ Պրեմիերան տեղի ունեցավ փառատոնի սրտում՝ բացօթյա Պիացցա Գրանդե հրապարակում, շուրջ 8,000 հանդիսատեսի ներկայությամբ։ Միջոցառման բացմանը հայկական ֆիլմի ներկայացումը, միանշանակ, հանդիսանում է մեր կինեմատոգրաֆիայի միջազգային պատմության մեջ բացառիկ իրադարձություն, որն...
«Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի փակումը հերթականը չէր կինոռեժիսոր, փառատոնի հիմնադիրներից, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ համար։ Հերթականը չէր, որովհետև անակնկալը, որ մատուցվեց փառատոնի ներկայիս կազմի՝ տնօրեն և գեղարվեստական ղեկավար ԿԱՐԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ, փառատոնի թիմի կողմից, և այդ անակնկալի մատուցումը ինքնին՝ համաշխարհային կինոյի երևելիների՝ Կաննի կինոփառատոնի և Սեզարի մրցանակակիր,...
Երևանի 22-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հատեց եզրագիծը։ Հուլիսի 19-ին Կինոյի տանն անցկացվեց փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը: Փակման արարողության ընթացքում ժյուրիի կազմը հայտարարեց մրցանակակիրներին: Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում Ոսկե ծիրան ստացավ Իգոր Բեզինովիչի «Ֆիումե կամ մա՛հ» (Խորվաթիա/Իտալիա/Սլովենիա) ֆիլմը։ Արծաթե ծիրանի արժանացավ Տատո Կոթեթիշվիլիի «Սուրբ էլեկտրականություն» (Վրաստան) կինոնկարը: Հատուկ հիշատակման արժանացավ Օլհա Ժուրբայի «Դանդաղ այրվող հողի երգեր» (Ուկրաինա/Դանիա/Շվեդիա/Ֆրանսիա)...
