Հունիսի 18-ին դեսպան Աննա Աղաջանյանն իր հավատարմագրերը հանձնեց Ֆինլանդիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Ստուբին։ Նախագահի նստավայրում կայացած պաշտոնական արարողությանը հաջորդեց դեսպանի և նախագահ Ստուբի առանձնազրույցը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՀՀ...
Հունիսի 18-ին դեսպան Աննա Աղաջանյանն իր հավատարմագրերը հանձնեց Ֆինլանդիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Ստուբին։ Նախագահի նստավայրում կայացած պաշտոնական արարողությանը հաջորդեց դեսպանի և նախագահ Ստուբի առանձնազրույցը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Դեսպան Աննա Աղաջանյանը Հայաստանը ներկայացնում է նաեւ Շվեդիայում, Նորվեգիայում եւ Դանիայում, նստավայրը՝ Ստոկհոլմ(Շվեդիա)։ orer.eu
Օգոստոսի 19-ը պատմական օր էր ֆիննահայության համար։ Այսօր Ֆինլանդիայի Էսպո քաղաքի Սուրբ Հերման Ալասկալայնեն ուղղափառ եկեղեցու բակում օծվեց առաջին հայկական խաչքարը։ Խաչքարի օծումը կատարեց Կենտրոնական Եվրոպայի եւ Շվեդիայի Հայրապետական պատվիրակ, Գերաշնորհ Տեր Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը մասնակցությամբ Դանիայի հոգեւոր հովիվ Տեր Ստեփանոս քահանա Հովհաննիսյաանի։ Ինչպես ՕՐԵՐ եվրոպական ամսագրին հայտնեց Ֆինլանդիա-Հայաստան...
Ապրիլի 2-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիի «Քյու» թատրոնում տեղի է ունեցել Ֆինլանդիա-Հայաստան միության ջանքերով ներկայացվել է հայ-ֆիննական «Valo/Լույս» երաժշտական խմբի բեմադրած «Հայկական ջազ, ֆիննական տանգո» ներկայացումը։ Ինչպես ՕՐԵՐի հետ զրուցում նշեց միության վարչության անդամ եւ գանձապահ Հրաչ Զաքարյանը, միջոցառմանը ներկա են եղել ոչ միայն Ֆինլանդիայում գտնվող Հայաստանի արտգործնախարարության եւ ՀՀ...