Հունվարի 8ին եւ 11ին չեխական Բռնոյի Յանաչեկի անվան օպերային թատրոնի երկու ներկայացումներում հանդես եկավ Երեւանի օպերային թատրոնի երիտասարդ շնորհալի տենոր Տիգրան Հակոբյանը։ Դեռեւս 2022ի հունիսի 21ին նա հանդես էր եկել Բռնոյի օպերային թատրոնի ՕԹԵԼԼՈ...
Հունվարի 8ին եւ 11ին չեխական Բռնոյի Յանաչեկի անվան օպերային թատրոնի երկու ներկայացումներում հանդես եկավ Երեւանի օպերային թատրոնի երիտասարդ շնորհալի տենոր Տիգրան Հակոբյանը։ Դեռեւս 2022ի հունիսի 21ին նա հանդես էր եկել Բռնոյի օպերային թատրոնի ՕԹԵԼԼՈ նոր բեմադրության առաջնախաղում, ինչը դարձավ երիտասարդ հայ երգչի առաջին ելույթը եվրոպական օպերային բեմահարթակում։ Ներկայացման հաջողությունն...
Հոկտեմբերի 30-ին Լատվիայի Ազգային թատրոնում ավարտվել է Պլասիդո Դոմինգոյի հովանու ներքո անցկացվող Operalia 2022 համաշխարհային մրցույթը, որին մասնակցել են բազմաթիվ տաղանդավոր երիտասարդ երգիչներ աշխարհի տասնյակ երկրներից։ Հայաստանը ներկայացնող սքանչելի սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը նվաճել է ոչ միայն Առաջին մրցանակը, այլեւ Ռոլեքս ընկերության կողմից տրվող Հանդիսատեսի մրցանակը՝ Rolex Prize of the...
Իտալախոս Շվեցարիայի գողտրիկ մայրաքաղաք Լուգանոյում մեկամսյա հյուրախաղերով մեծ հաջողությամբ ելույթներ ունեցավ Ա. Սպենդարյանի Անվան Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիական Թատրոնի մեներգչուհի Սոֆիա Թումանյանը: Երիտասարդ մեցցո-սոպրանոն հատուկ հրավեր էր ստացել՝ հանդես գալու Լուգանոյի մշակութային կենտրոնի 2022/23 թատերաշրջանի բացմանը: Լուգանոյում սա հիրավի իրադարձություն էր, քանի որ կայանալու էր Ջուզեպե Վերդիի «Տրավիատա»...
Հուլիսի 28-ին բացառիկ հնարավորություն ունեք ունկնդրելու Վերդիի ‹‹Օթելլո›› օպերան՝ համաշխարհային օպերային աստղերի կատարմամբ. Օթելլո՝ Արսեն Սողոմոնյան, Դեզդեմոնա՝ Լիանա Ալեքսանյան, Յագո՝ Վլադիսլավ Սուլիմսկի: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան: Հայաստանի ազգային ակադեմիական և Երևանի Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախմբերի մասնակցությամբ: Օպերան կհնչի համերգային կատարմամբ: ‹‹Օթելլո››-նՎերդիի ռեալիստական ժանրի բարձրագույն ձեռքբերումներից է, համաշխարհային դասական օպերայի լավագույն ստեղծագործություններից մեկը: Կոմպոզիտորին հաջողվել է փոխանցել շեքսպիրյան ողբերգության իրական ոգին, թեև, երաժշտական դրամատուրգիայի օրենքների համաձայն, այստեղ բացակայում են մի շարք տեսարաններ: Օպերայում իրադարձությունները զարգանում են ավելի խիտ և սրընթաց, իսկ կերպարների և դրամատիկ իրավիճակների հակադրությունն ավելի կտրուկ է: Այս երաժշտական ողբերգությունը ցնցում է իր ճշմարտացիությամբ և մարդկային կերպարների խորությամբ: Արտակարգ ռելյեֆայնությամբ և զորեղ դրամատիզմով է ներկայացված Օթելլոյի երաժշտական կերպարը՝ հերոսի և ռազմիկի, կրքոտ, սիրող ամուսնու, վստահող և միևնույն ժամանակ իր կատաղության մեջ խելահեղ մարդու, ինչպես նաև հեզ ու մաքուր Դեզդեմոնան և նենգ Յագոն, ով ոտնահարում է բոլոր բարոյական օրենքները: Երգչախմբային հատվածները լրացնում են գլխավոր հերոսների կերպարները՝ արտահայտելով ժողովրդի վերաբերմունքը նրանց նկատմամբ: Օպերայում կարևոր դեր է խաղում նվագախումբը, որը փոխանցում է իրադարձությունների հուզական մթնոլորտը՝ հոգեբանական երանգների բացառիկ հարստությամբ։...
Հուլիսի 12-Ին Լոնդոնի Թագավորական օպերայի բեմը/Royal Opera House/ կրկին զարդարվեց գերմանաբնակ տաղանդավոր սոպրանո Հրաչուհի Բասենցի անկրկնելի ելույթով՝ այս անգամ Դեզդեմոնայի դերակատարմամբ Քեյթ Վորների «Օթելլո» բեմականացման այս տարեշրջանի պրեմիերայում։ Դահլիճը ոչ միայն ընդունեց այս բեմականացումը, այլեւ իր բուռն ծափողջույններով ու բրավոներով գնահատեց թե՛ դերասանների խաղը, թե՛ բեմականացումը եւ թե՛ դիրիժոր...
Երկար սպասված, բաղձալի, ցանկալի․․․ Պոլիուտո օպերան /հայերեն՝ Պողիկտոս/ հենց այդպես է թարգմանվում «Պողիկտոս» անունը հունարենից։ Ու չնայած հերոսի ողբերգական ճակատագրի, հայ հանդիսատեսի համար, հիրավի ,երջանիկ զուգադիպություն է «ՊՈՂԻԿՏՈՍ»-ի սպասված, բաղձալի, ցանկալի վերադարձը բեմահարթակ։ Ուշագրավ է, որ օպերայի պարտիտուրան Հայաստան է բերվել Վատիկանի գրադարանից, Վազգեն Առաջին Ամենայն հայոց կաթողիկոսի և...
Houston Grand Opera-ն հայտարարել է իր 34-րդ Էլեոնոր ՄակՔոլումի երիտասարդ երգիչների մրցույթի հաղթողներին: Առաջին տեղը զբաղեցրել է բարիտոն Նավասարդ Հակոբյանը, ով կստանա $10,000: Երկրորդ տեղում սոպրանո Ամանդա Բատիստան է, ով կվաստակի 5000 դոլար: Երրորդ տեղի համար նախատեսված 3000 դոլար մրցանակը կստանա բաս-բարիտոն Ջոնգվոն Հանը; նա նաև արժանացել է հանդիսատեսի ընտրության...