Իտալիայում ընթացող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի առաջին ներկայացուցիչները սկսել են պայքարը: Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Կատյա Գալստյանը, հանդես գալով դահուկավազքի 20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ) մրցաձևում, առաջին 10 կմ դասական ոճն անցնելուց հետո...
Իտալիայում ընթացող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի առաջին ներկայացուցիչները սկսել են պայքարը: Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Կատյա Գալստյանը, հանդես գալով դահուկավազքի 20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ) մրցաձևում, առաջին 10 կմ դասական ոճն անցնելուց հետո չի հատել եզրագիծը։ Կանանց սկիաթլոնում օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճել է Շվեդիայի ներկայացուցիչ Ֆրիդա Կարլսոնը՝ 53...
Ինչպես տեղեկանում ենք Երեւանի ֆիզմաթ դպրոցից, Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայում հայաստանցի դպրոցականները շահել են 2 ոսկե, 1 արծաթե և 8 բրոնզե մեդալ։ Ուրախ ենք հայտնել, որ Երեւանի Ֆիզմաթ դպրոցի սովորողները 11 մեդալ են նվաճել Ալմաթիում հունվարի 10-15-ը կայացած Ժաուտիկովյան օլիմպիադայում։ Մեդալակիրներն են՝ Մաթեմատիկա Սարգիս Առաքելյան /ոսկե մեդալ/ Արսեն Մակարյան /ոսկե...
Փարիզում անցկացված ֆիզիկայի 55-րդ միջազգային օլիմպիադայում Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Նարեկ Գալստյանն ու Վահե Մելքոնյանը բրոնզե մեդալներ են նվաճել։ Հայաստանի թիմի ևս երկու ներկայացուցիչ՝ Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Դավիթ Հայրապետյանն ու ՀԱՊՀ ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էմիլ Հարությունյանն արժանացել են...
Սեպտեմբերի 10-ից 23-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կանցկացվի շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադան: Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում հանդես կգան Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Կարեն Գրիգորյանը: Հավաքականի մարզիչն է Արման Փաշիկյանը: Կանանց հավաքականի կազմում հանդես կգան Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը և Սուսաննա Գաբոյանը:...
Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Փարիզում ընթացող Օլիմպիական խաղերի հենացատկի վարժության եզրափակչում, երկու ցատկերի հանրագումարում վաստակելով 14, 966 միավոր, դարձավ արծաթե մեդալակիր։ Արթուր Դավթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է . «Ցավոք սրտի էլի քիչ տարբերություն։ Նվաճեցի արծաթե մեդալ, շատ...
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայում սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը կայացել է կիրառական քիմիայի միջազգային օլիմպիադան, որին Հայաստանը մասնակցել է առաջին անգամ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, Հայաստանը ներկայացրել է «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Կամունի Աբրահամյանը: Առկա ձևաչափով անցկացված եզրափակիչ փուլում թեստային և հետազոտական աշխատանքների կատարման արդյունքում Կամունի Աբրահամյանն արժանացել է ոսկե մեդալի։ Ըստ աղբյուրի՝ օլիմպիադային մասնակցել է 9 երկրի 92 ներկայացուցիչ, որոնք ընտրվել էին երկու առցանց օլիմպիադաների անցկացման արդյունքում։ Օլիմպիադայի պաշտոնական կայքը՝ https://www.iss.or.id/
Միջազգային մաթեմատիկական ուսանողական օլիմպիադայում (International Mathematics Competition) մեր տղաների այս տարվա արդյունքներն են՝ 1 ոսկի և 4 արծաթ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է թիմի մարզիչներից ԲՈԿ նախկին նախագահ Կարեն Քեռյանը։ Թիմը նրա հետ միասին մարզել են Վազգեն Միքայելյանը, Ալբերտ Գևորգյանը, Արման Բայրամյանը և Տիգրան Հակոբյանը։ Այսպիսով, օլիմպիադայում...
Հուլիսի 24-ին Ցյուրիխում ավարտվեց Քիմիայի միջազգային 55-րդ օլիմպիադան(ICHO), որին մասնակցեց նաեւ Հայաստանի թիմը։ Օլիմպիադային մասնակցում էին 89 երկրների 348 պատանի քիմիկոսներ (յուրաքանչյուր երկրից առավելագույնը չորս մասնակից)։ Հայաստանի տարբեր դպրոցները ներկայացնող չորս մասնակիցներից Քվանտ վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Լեոնիդ Ասատրյանը շահեց ոսկե մեդալ, Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ...
Տոկիոյում կայացած ֆիզիկայի միջազգային օլիմպիադային ՀՀ հավաքականը վերադարձել է 1 արծաթե (Հովսեփ Կարապետյան) եվ 4 բրոնզե մեդալներով։ Այս մասին հայտնել է Արտաշես Շահինյանի ֆիզմաթ դպրոցի ուսուցիչ Բիլոր Կուրղինյանը։ Նա մասնավորապես նշել է, որ օլիմպիադային մասնակցել են ավելին քան 80 երկրի պատվիրակությունների 400 աշակերտ։ ՀՀ հավաքականի բոլոր սաները վերադարձել են...
Աստանայում ավարտվեց քիմիայի 57-րդ միջազգային Մենդելեևյան օլիմպիադան: Հայաստանը փայլուն կերպով ներկայացրեցին Յուրա Պետրոսյանը, Արման Խառատյանը, Տիգրան Մխիթարյանը, Լեոնիդ Ասատրյանը: Տիգրան Մխիթարյանը նվաճեց բրոնզե մեդալ, իսկ Լեոնիդ Ասատրյանը՝ արծաթե մեդալ։ Շնորհավորում ենք մեր պատանիներին եւ մաղթում նոր հաղթանկներ, հատկապես հուլիսին Շվեյցարիայում անցկացվելիք համաշխարհային օլիմպիադայում։ orer.eu
