Հուլիսի 28-ին բացառիկ հնարավորություն ունեք ունկնդրելու Վերդիի ‹‹Օթելլո›› օպերան՝ համաշխարհային օպերային աստղերի կատարմամբ. Օթելլո՝ Արսեն Սողոմոնյան, Դեզդեմոնա՝ Լիանա Ալեքսանյան, Յագո՝ Վլադիսլավ Սուլիմսկի: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան: Հայաստանի ազգային ակադեմիական և Երևանի Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային...
Հուլիսի 28-ին բացառիկ հնարավորություն ունեք ունկնդրելու Վերդիի ‹‹Օթելլո›› օպերան՝ համաշխարհային օպերային աստղերի կատարմամբ. Օթելլո՝ Արսեն Սողոմոնյան, Դեզդեմոնա՝ Լիանա Ալեքսանյան, Յագո՝ Վլադիսլավ Սուլիմսկի: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան: Հայաստանի ազգային ակադեմիական և Երևանի Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախմբերի մասնակցությամբ: Օպերան կհնչի համերգային կատարմամբ: ‹‹Օթելլո››-նՎերդիի ռեալիստական ժանրի բարձրագույն ձեռքբերումներից է, համաշխարհային դասական օպերայի լավագույն ստեղծագործություններից մեկը: Կոմպոզիտորին հաջողվել է փոխանցել շեքսպիրյան ողբերգության իրական ոգին, թեև, երաժշտական դրամատուրգիայի օրենքների համաձայն, այստեղ բացակայում են մի շարք տեսարաններ: Օպերայում իրադարձությունները զարգանում են ավելի խիտ և սրընթաց, իսկ կերպարների և դրամատիկ իրավիճակների հակադրությունն ավելի կտրուկ է: Այս երաժշտական ողբերգությունը ցնցում է իր ճշմարտացիությամբ և մարդկային կերպարների խորությամբ: Արտակարգ ռելյեֆայնությամբ և զորեղ դրամատիզմով է ներկայացված Օթելլոյի երաժշտական կերպարը՝ հերոսի և ռազմիկի, կրքոտ, սիրող ամուսնու, վստահող և միևնույն ժամանակ իր կատաղության մեջ խելահեղ մարդու, ինչպես նաև հեզ ու մաքուր Դեզդեմոնան և նենգ Յագոն, ով ոտնահարում է բոլոր բարոյական օրենքները: Երգչախմբային հատվածները լրացնում են գլխավոր հերոսների կերպարները՝ արտահայտելով ժողովրդի վերաբերմունքը նրանց նկատմամբ: Օպերայում կարևոր դեր է խաղում նվագախումբը, որը փոխանցում է իրադարձությունների հուզական մթնոլորտը՝ հոգեբանական երանգների բացառիկ հարստությամբ։...