Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկայացնում է Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության 4-րդ փառատոնը։ 2019թ․ ստեղծված «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը 2022 թվականից կրում է լեհ լեգենդար կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկու անունը։ Պենդերեցկին գրեթե 60-ամյա գործունեության...
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկայացնում է Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության 4-րդ փառատոնը։ 2019թ․ ստեղծված «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը 2022 թվականից կրում է լեհ լեգենդար կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկու անունը։ Պենդերեցկին գրեթե 60-ամյա գործունեության ընթացքում հեղինակել է ավելի քան 100 գործիքային ստեղծագործություն, ավելի քան 120 երաժշտական գործ անիմացիոն ֆիլմերի,...
Սիմֆոնիկ համերգով ամփոփվեց Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների ամենամյա փառատոնը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կատարեց ժամանակակից հեղինակների ստեղծագործություններ։ Հնչեցին մալթացի կոմպոզիտոր Քրիստոֆեր Մուսկատի «Տոնական նախերգանքը», Տիգրան Մանսուրյանի «Գիշերային երաժշտությունը», «Գրեմմիի» մրցանակակիր, ամերիկացի կոմպոզիտոր Էրիկ Ուիթաքրի «Հոկտեմբեր» ստեղծագործությունը և էստոնացի կոմպոզիտոր Արվո Պյարտի «Lamentate»-ն՝ գրված դաշնամուրի և նվագախմբի համար։ Հայաստանի պետական...
Մայիսի 12-ին՝ ժամը 19։00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների երրորդ փառատոնի փակման համերգը։ Հիշեցնենք, որ ապրիլի 27-ից մայիսի 12-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկայացնում է Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների երրորդ փառատոնը, որն այս տարի նվիրված է լեհ մեծանուն կոմպոզիտորի 90-ամյակին։ Քշիշտով Պենդերեցկու անունը կրող այս...