04.10.2023 admin

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայում սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը կայացել է կիրառական քիմիայի միջազգային օլիմպիադան, որին Հայաստանը մասնակցել է առաջին անգամ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, Հայաստանը ներկայացրել է «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Կամունի Աբրահամյանը: Առկա ձևաչափով անցկացված եզրափակիչ փուլում թեստային և հետազոտական աշխատանքների կատարման արդյունքում Կամունի Աբրահամյանն արժանացել է ոսկե մեդալի։ Ըստ աղբյուրի՝ օլիմպիադային մասնակցել է 9 երկրի 92 ներկայացուցիչ, որոնք ընտրվել էին երկու առցանց օլիմպիադաների անցկացման արդյունքում։ Օլիմպիադայի պաշտոնական կայքը՝ https://www.iss.or.id/

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում