94 տարեկանում մահացել է լեգենդար մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի, Ասիական խաղերի, Եվրոպայի չեմպիոն Ալբերտ Ազարյանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը: «Սիրելի հայրենակիցներ, խոր վշտով պիտի տեղեկացնեմ,...
94 տարեկանում մահացել է լեգենդար մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի, Ասիական խաղերի, Եվրոպայի չեմպիոն Ալբերտ Ազարյանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը: «Սիրելի հայրենակիցներ, խոր վշտով պիտի տեղեկացնեմ, որ քիչ առաջ կյանքի 94-րդ տարում իր մահկանացուն կնքեց բոլոր ժամանակների մեծագույն հայ մարզիկ ԱԼԲԵՐՏ...
Երեկ, օգոստոսի 5ին Գյումրու քաղաքային մարզադաշտում տեղի ունեցավ Համահայկական ամառային 8-րդ խաղերի հանդիսավոր բացման արարողությունը։ Համահայկական ամառային ութերորդ խաղերի ծրագրում ընդգրկված 17 մարզաձևերի համար խաղարկվելու է 107 հավաքածու մեդալ: Խաղերին մասնակցում է 41 պետությունների, 181 քաղաքների 7000-ից ավելի մարզիկ: Նշենք, որ Չեխիան ներկայացնում է պրահայաբնակ Միքայել Վերդիանը, որը կմասնակցի...
Հայաստանի թիմը դարձել է Եվրոպայի կայծակնային շախմատի զույգ առաջնության չեմպիոն։ այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Հիշեցնենք, որ Հայաստանից մասնակցում էին Շանթ Սարգսյանը և Էլինա Դանիելյանը: Անհատական հաշվարկում Էլինան գրավել է առաջին տեղը, իսկ Շանթը՝ երկրորդ: Դրա շնորհիվ թիմային հաշվարկում Հայաստանը գրավել 1-ին հորիզոնականը: Լավագույն եռյակը ունեցավ հետևյալ...
Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կարիերայում 6-րդ անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն՝ Զագրեբում ընթացող առաջնության 97 կգ քաշայինների եզրափակչում 5:1 հաշվով առավելության հասնելով Բուլղարիայի ներկայացուցիչ Կիրիլ Միլովի նկատմամբ: Այս մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Ալեքսանյանը, որը երեք տարվա դադարից հետո վերադարձել է...
ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները շարունակում են հաջող ելույթներն աշխարհի երիտասարդների առաջնությունոմ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Համլետ Մանուկյանն աշխարհի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր է, իսկ Մամիկոն Խաչատրյանը` փոխչեմպիոն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Անտալիա քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի երիտասարդների առաջնության օղակների վարժության եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Համլետ Մանուկյանը հավաքեց 13.633...
Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ: Թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակիչում Կարեն Խաչանովը մրցեց ԱՄՆ-ն ներկայացրող, աշխարհի 31-րդ ռակետ Սեբաստիան Կորդայի հետ: Երկու սեթերից հետո Կորդան վնասվածքի պատճառով հրաժարվեց հետագա պայքարից: Խաչանովը հաղթում էր երկու...
Այսօր Հայաստանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել 2022 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանի նախագահը, վարչապետը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, պաշտոնատար այլ անձինք, հայկական սպորտի ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ: ԿԳՄՍ...
Քաթարում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Արգենտինան իր պատմության մեջ երրորդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն։ Նախկինում թիմը 1978-ին և 1986-ին էր հաղթել աշխարհի առաջնություններում։ Արգենտինայի հավաքականը Քաթարի Լուսաիլ քաղաքում բաց ավտոբուսով չեմպիոնական շքերթ է անցկացրել պարգեւատրությունից հետո։ FIFA-ի 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունն ամենագոլառատն էր: Մունդիալի ընթացքում գրանցվեց ռեկորդային 172 գոլ:...
Մարիամ Մկրտչյանը Անթալիայում նվաճել է շախմատի Եվրոպայի Մ18 տարեկանների չեմպիոնի տիտղոսը։ Հայ շախմատիստուհին Անթալիայում ընթացող Եվրոպայի պատանեկան առաջնության նախավերջին՝ 8-րդ տուրում հաղթանակի է հասել իռլանդացի Տրիշա Կանյամարալայի նկատմամբ և ժամանակից շուտ նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Վերջին տուրից առաջ Մարիամն իր միավորների թիվը հասցրել է 7,5-ի և անհասանելի դարձել մրցակիցների...
Ըմբիշ Արսեն Հարությունյանը՝ Մ23 տարեկանների աշխարհի առաջնության կրկնակի հաղթող Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում ընթացող Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում ազատ ոճի ըմբիշ, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը ոսկե մեդալ է նվաճել՝ եզրափակչում 7։5 հաշվով առավելության հասնելով Ղրղզստանի ներկայացուցիչ Թայիրբեկ Ժումաշբեկի նկատմամբ։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։ Հարությունյանը պայքարը սկսել էր...