Հունիսի 24-ին սլովակյան Տրնավայի համալսարանում կազմակերպված գիտաժողովը նվիրված էր Սլովակիայի նորագույն պատմության մեջ հայտնի անհատի՝ Սիլվեստր Կրչմերիի 100-ամյակին։ Կրչմերիի հավաստմամբ, իր երկու պապերը սլովակ եւ լեհ են, իսկ տատիկներից մեկը հայուհի է, մյուսը՝ հունգար։...
Հունիսի 24-ին սլովակյան Տրնավայի համալսարանում կազմակերպված գիտաժողովը նվիրված էր Սլովակիայի նորագույն պատմության մեջ հայտնի անհատի՝ Սիլվեստր Կրչմերիի 100-ամյակին։ Կրչմերիի հավաստմամբ, իր երկու պապերը սլովակ եւ լեհ են, իսկ տատիկներից մեկը հայուհի է, մյուսը՝ հունգար։ Գիտաժողովի բացմանը, որի խորագիրն էր «Դուք ունեք ուժ, բայց մենք ունենք ճշմարտություն», ողջույնի խոսքերով հանդես...
Այսօր անհայտ անձի կողմից մահափորձի է ենթարկվել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցը Հանդլով քաղաքում, ուր մշակույթի տանը մասնակցել է կառավարության արտագնա նիստին։ Նա անմիջապես ուղղաթիռով տեղափոխվել է Բանսկա Բիստրիցա՝ շտապ վիրահատության համար։ Նրա վիճակը գնահատվում է ծանր։ Նա վիրավորվել է կրծքավանդակի, որովայնի եւ ոտքերի շրջանում։ Սլովակիայի քաղաքական գործիչները դատապարտում են...
2024թ. մայիսի 2 -ից 12 -ը Սլովակիայի մայրաքաղ Բրատիսլավայում կայացած բազկամարտի Եվրոպայի հերթական առաջնությունում ՀՀ բազկամարտի հավաքականը նվաճեց երեք մեդալ՝ մեկ ոսկե, մեկ արծաթե եւ մեկ բրոնզե։ Վաչագան Հովհաննիսյանը մինչեւ 70 կգ. քաշային կարգում իրեն հավասարը չունեցավ ձախ ձեռքով մրցապայքարում, աջ ձեռքով էլ գրավեց 3րդ տեղը։ Իսկ Ազատ Սրափյանը...
Հայաստանի եւ Սլովակիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առթիվ Սլովակիայի պետական փոստը թողարկել է «Տաթեւի վանք-Հայաստան» փոստային նամականիշը։ Այդ առթիվ Սլովակիայում Հայաստանի Հանրապետության Պատվո հյուպատոս Բագրատ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել Սլովակիայի Հանրապետության տրանսպորտի և շինարարության նախարար Անդրեյ Դոլեժալին, Սլովակիայի փոստի գլխավոր տնօրեն պարոն Մարտին Յուպտակին եւ փոստի բոլոր պաշտոնյաներին հյուրընկալության...
Նոյեմբերի 25ին Բրատիսլավայի Պրիմացիալնի պալատի ցուցասրահում տեղի ունեցավ սլովակաբնակ գեղանկարիչ Սուրեն Մեսրոպյանի անհատական ցուցահանդեսի բացումը, որը կրում է «Սուրբ Ծննդյան նվեր» խորագիրը։ Ցուցահանդեսում ներկայացված են սլովակաբնակ հայ գեղանկարչի վերջին վեց տարիների աշխատանքները, հիմնականում այն կտավները, որոնք ստեղծվել են Բրատիսլավայում։ Դրանք նկարչի վերջին տարիների աշխատանքի հանրագումարն են, ներկայացված են ինչպես...
Սլովակիայում լույս է տեսել Prípad Zakázané․ Hlavné Správy (Գործն արգելված է․ Գլխավոր լուրեր) գիրքը, որի կենտրոնական հոդվածներից մեկում անդրադարձ է կատարվել Սլովակիայի կողմից Ադրբեջանին Իսրայելի միջոցով զենք մատակարարելու խնդրին։ Մասնավորապես, «Ինչպես նախկին արտաքին գործերի նախարար Լայչակը ցանկացավ դատի տալ HS-ին և ինչ ստացվեց արդյունքում» հոդվածում անդրադարձ է կատարվում Սլովակիայում բնակվող հայ ֆիզիկոս, ձեռներեց, բարերար...
Սեպտեմբերի 27-ին Սլովակիայի մայրաքաղաքում հարգել են Արցախյան պատերազմի նահատակաների հիշատակը։ Հայ համայնքի անդամները Սլովակիայում Հայաստանի Պատվո հյուպատոս Բագրատ Հակոբյանի գլխավորությամբ ծաղիկներ են դրել հայկական խաչքարի մոտ, մոմեր վառել եւ աղոթել զոհված հայ զինվորների հոգու հանգստյան համար։ orer.eu
Հայաստանում սլովակայան ներդրումներով նոր գործարան է կառուցվել։ «Իբիս Երևան»-ում տեղի ունեցավ ARMPLAST INVEST գործարանի բացմանը նվիրված շնորհանդեսը։ Գործարանը, որը EU-Asia Business Finance Centre Holding-ի անդամ է, կառուցվել է Հայաստանում սլովակյան ներդրումներով, մեր երկրում արտադրելու է կոմպոզիցիոն արմատուրա, որն իրացվելու է Հայաստանում և արտերկրում։ Ներկաները շնորհանդեսի ընթացքում ծանոթացան գործարանի գործունեությանը, կոմպոզիցիոն արմատուրայի...
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը հրատարակել է նույն ինստիտուտի Հայ գաղթավայրերի և Սփյուռքի պատմության ավագ գիտաշխատող Արծվի Բախչինյանի և չեխաբնակ լրագրող, ՕՐԵՐ ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանի «Հայերը Չեխիայում և Սլովակիայում (սկզբից մինչև մեր օրերը)» համատեղ աշխատությունը (247 էջ)։ Ուսումնասիրությունը ներկայացնում է Չեխոսլավակիայում հայության ներկայության պատմությունը, հայերի և չեխերի ու...