Համաշխարհային դասական ստեղծագործություններ՝ 8-րդ ամենամյա «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնին․ սեպտեմբերի 16-ին մեկնարկում է նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 19-րդ համերգաշրջանը: Մինչև հոկտեմբերի 28-ը շարունակվող այս փառատոնն արդեն 8-րդ անգամ համախմբում է դասական երաժշտության սիրահարներին...
Համաշխարհային դասական ստեղծագործություններ՝ 8-րդ ամենամյա «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնին․ սեպտեմբերի 16-ին մեկնարկում է նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 19-րդ համերգաշրջանը: Մինչև հոկտեմբերի 28-ը շարունակվող այս փառատոնն արդեն 8-րդ անգամ համախմբում է դասական երաժշտության սիրահարներին և նվիրում երաժշտական տոն Հայաստան այցելող զբոսաշրջիկներին։ Փառատոնը դասական երաժշտության սիրահարներին կներկայանա հարուստ համերգային երկացանկով...
Ապրիլի 29-ից մայիսի 1-ը Բելգիայի Թագավորության Բրուժ քաղաքում տեղի է ունենում IAMA-ի (The International Artist Managers’ Association)՝ Միջազգային երաժշտական կազմակերպության 33-րդ նստաշրջանը։ Միջազգային նստաշրջանին մասնակցում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հեռանկարային ծրագրերի զարգացման բաժնի ղեկավար, «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանը։ Միջազգային նստաշրջանին մասնակցում են երաժշտական հեղինակավոր...
2023 թվականի ավարտը Չինաստանում նշանավորվեց Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված միջոցառումների շարքով։ Պեկինում առաջին անգամ անցկացվեց հայ մեծ կոմպոզիտորի անունը կրող միջազգային մրցույթ՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Խաչատրյանի անվան մրցույթը համատեղ կազմակերպել էին «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը, Չինաստանի ազգային օպերային թատրոնը և Չինաստանի պետական կառույցները։ Մրցույթի անցկացմանը Չինաստանում խրախուսել է ՀՀ...
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 19:30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի համերգը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Համերգի տոմսերի վաճառքից ստացված ամբողջ հասույթն ուղղվելու է ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ հոգալու Արցախի երեխաների առաջնային կարիքները։ Ծրագրում կհնչեն Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Սուրբծննդյան նախօրե» սյուիտը և Ալեքսանդր Գլազունովի Ջութակի կոնցերտը։
Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցավ դաշնակահար Ժան-Պոլ Գասպարյանը։ Նա կատարեց Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը։ Ժան-Պոլ Գասպարյանն ընդգծում է‚ որ ուրախ է առաջին անգամ ներկայացնել այս ստեղծագործությունը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Նա նշում է‚ որ Խաչատրյանի...