Բաքուն հերքում է Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) հայկական մամուլում տարածված այն լուրը, ըստ որի Հաագայի դատարանի փետրվարի 22-ի որոշումը չկատարելու համար Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳ նախարարություն: Ադրբեջանի ԱԳՆ-ի խոսնակ Այխան Հաջիզադեն Հայկական...
Բաքուն հերքում է Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) հայկական մամուլում տարածված այն լուրը, ըստ որի Հաագայի դատարանի փետրվարի 22-ի որոշումը չկատարելու համար Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳ նախարարություն: Ադրբեջանի ԱԳՆ-ի խոսնակ Այխան Հաջիզադեն Հայկական մամուլի տարածած այս լուրը «հայկական կողմի հերթական սուտն ու շահարկումն է» համարել, որն իր խոսքով...
Արվեստաբան, նկարիչ մեր հայրենակից նիդերլանդաբնակ Ալիկ Ասատրյանը վաղուց իր ֆեյսբուքյան հարթակում ստեղծել է «Վերնատուն 22»֊ը։ Այս նախագծի շրջանակներում մասնակիցներն ըստ հանձրարականի տարբեր թեմաներով ստեղծագործում են։ Դրանցից մեկն էր «Հեքիաթների փոսը»` որն այսօր դարձել է գիրք։ Ի դեպ, բոլոր այս ծրագրերն իրականացվել են բարեգործական հիմունքներով, մասնակիցների անձնական նվիրատվություններով, Ալիկ Ասատրյանի...
Երեկ, փետրվարի 12-ին Մաստրիխտում և շրջակայքում բնակվող հոլանդահայությունը մեծ հանդիսությամբ նշեց քաղաքի Սուրբ Կարապետ հայ առաքելական եկեղեցու օծման 10-ամյակը։ Տոնախմբության առիթով Մաստրիխտ էր ժամանել Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ և Վատիկանում Մայր Աթոռի Սբ․ Էջմիածնի ներկայացուցիչ, Գերշ․ Տ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։ Առավոտյան ժամը 11-ին հայ հավատացյալներով լի եկեղեցում մատուցվեց Սբ․...
Հաագա, 17 հունվարի 2023 թ. – Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) այսօր եռօրյա Լուռ բողոքի ակցիա է սկսել Նիդերլանդների խորհրդարանի դիմաց` քաղաքական և հասարակական ուժերի ուշադրությունը հրավիրելու Արցախում խորացող հումանիտար ճգնաժամի վրա, որն առաջացել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի անողոք ռեժիմի կողմից իրականացված Արցախի ամբողջական շրջափակման հետևանքով։ Այսօր Լուռ...
Նիդերլանդների ՀՅԴ Հայ Դատի հանձնախումբը բողոքի ցույց էր կազմակերպել Հաագայում Nederlands Armeens Comité voor Rechtvaardigheid en Democratie – Հայ Դատ ֊ ի հաղորդագրությունը փոխանցում է Նիդերլանդական օրագիրը։ Հաագա, հունվարի 10, 2023 – Մի քանի շաբաթ է՝ սկսած 2022 թվականի դեկտեմբերի 12-ից, այսպես կոչված, Ադրբեջանի բնապահպան ակտիվիստները փակել են Լաչինի...
Նոյեմբեր 19-20-ին Ամստերդամի «Սուրբ Հոգի» եկեղեցին հյուրընկալեց Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Գերշ․ Տ․ Խաժակ Արք․ Պարսամյանին, որը ժամանել էր նախագահելու համայնքի հիմնադրման 33-րդ տարեդարձին նվիրված արարողությունները։ Նոյեմբերի 19-ին Սրբազան Հայրը նախ հանդիպում ունեցավ եկեղեցու ծխական խորհրդի հետ: Հընթացս ընթրիքի եկեղեցվո հոգևոր հովիվ Տեր Տարոնը ներկայացրեց նորանշանակ ծխական խորհրդի անդամներին,...
Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի պատմության թանգարանից, սեպտեմբերի 27-ին Հաագայի արվեստի թանգարանում տեղի է ունեցել Տարվա լավագույն ցուցադրություն մրցանակի հանձնման արարողությունը, որն ստացել է Հայաստանը՝ «Արարատի հմայքի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ցուցադրության համար։ Արարողությանը մասնակցել է Նիդերլանդների թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը։ Նշենք, որ դեռեւս 2022թ...
Խաչատուր Ավետիսյանի «Հայկական օրատորիում»-ը, Կոմիտասի և այլոց ստեղծագործությունները կատարող Մայրաքաղաքի երգչախումբը իր գոյության 70-ամյակի և դիրիժոր Մարտին վան դեր Բրյուխեի 25-ամյակի գեղեցիկ առիթներով Armenië op 1000 vleugels – Armeense klanken (Հայաստանը 1000 թևերի վրա – հայկական հնչյուններ) խորագրով համերգ ունեցավ Ամստերդամի սբ. Dominic եկեղեցում (Dominicuskerk): Համերգն ուղեկցվեց Հուֆդստադ երգչախմբի...
Հունիսի 13-ին դեսպան Տիգրան Բալայանն այցելեց Ամստելֆեն քաղաք, ուր հանդիպում ունեցավ քաղաքապետ Տյապկո Պոպենսի և D66 կուսակցությունից քաղաքային խորհրդի անդամ Տավրոս Ասլանյանի հետ։ Այս մասին հայտնում է Նիդերլանդական օրագիրը՝ Ամստելֆենի քաղաքային գրադարանում բացվեց հայկական գրքերի անկյուն (livejournal.com)։ Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ վարչապետի Նիդերլանդներ կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման...
Մայիսի 11-ին Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտում և պատասխանել միջոցառման մասնակիցների հարցերին Հաագայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտ՝ Քլինգենդայլ: Վարչապետին դիմավորել է Միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտի տնօրեն Ռոն Թոնը՝ ողջունելով նրա այցն ինստիտուտ: Վարչապետը ինստիտուտում հանդես է եկել ելույթուվ, որի...