Իսպանիայի ամենահեղինակավոր վավերագրական ֆիլմերի փառատոնում՝ MiradasDoc-ում «Ավրորայի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմն արժանացել է «Լավագույն միջազգային ֆիլմ» մրցանակին։ Ժյուրին հայտարարելով ընտրությունը՝ «Ավրորայի լուսաբացը» նկարագրեց որպես «արխիվների, անիմացիաների և գեղարվեստական գրականության միջոցով պատմված համոզիչ մի պատմություն՝ քիչ...
Իսպանիայի ամենահեղինակավոր վավերագրական ֆիլմերի փառատոնում՝ MiradasDoc-ում «Ավրորայի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմն արժանացել է «Լավագույն միջազգային ֆիլմ» մրցանակին։ Ժյուրին հայտարարելով ընտրությունը՝ «Ավրորայի լուսաբացը» նկարագրեց որպես «արխիվների, անիմացիաների և գեղարվեստական գրականության միջոցով պատմված համոզիչ մի պատմություն՝ քիչ հայտնի ցեղասպանության մասին, որը լույս է սփռում և իրազեկում այսօրվա քաղաքական լարվածության ու մարտահրավերների մասին»։...
Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի պատմության թանգարանից, սեպտեմբերի 27-ին Հաագայի արվեստի թանգարանում տեղի է ունեցել Տարվա լավագույն ցուցադրություն մրցանակի հանձնման արարողությունը, որն ստացել է Հայաստանը՝ «Արարատի հմայքի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ցուցադրության համար։ Արարողությանը մասնակցել է Նիդերլանդների թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը։ Նշենք, որ դեռեւս 2022թ...
Գերմանիայի նախկին կանցլեր 67-ամյա Անգելա Մերկելը նոր պաշտոն ունի՝ նա համաձայնել է աշնանը ստանձնել Գալուստ Գյուլբենկյան մարդասիրության համար տրվող մրցանակի ժյուրիի նախագահությունը: Գերմանական dpa գործակալության հարցին ի պատասխան Մերկելի խոսնակը հաստատել է տեղեկատվությունը: Լրատվության տեղեկանքում հետեւյալ անդրադարձը կա. Հայազգի նավթային մագնատ եւ արվեստի հավաքորդ Գալուստ Գյուլբենկյանի անվամբ 1956-ին Պորտուգալիայում...
Հայաստանցի ժամանակակից գրող Գրիգոր Շաշիկյանը (գրական անունը՝ Գրիգ) Գերմանիայում արժանացել է գրական պատվավոր՝ Ռյուկերտի անվան մրցանակի(Coburger Rückert-Preis)։ Մայիսի 16-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը մասնակցեց Քոբուրգի Էհրենբուրգ ամրոցի մեծ դահլիճում տեղի ունեցած՝ Ֆրիդրիխ Ռյուկերտի անվան մրցանակի պարգևատրման արարողությանը: Այս մասին հայտնում է Հայաստանի դեսպանությունը։ Այս տարի մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ...